Culture-Art HY
Հակոբ Այվազի արխիվը
https://hrantdink.org/hy/polis/gortsuneutyun/tsragrer/mshakuyt-yev-arvest/3111-hakob-ayvazi-arkhivy
Արևմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետները (2010թ․)
Հրանտ Դինք հիմնադրամը մշակույթի և արվեստի ոլորտը դիտում է որպես բազմակարծ, ներառական և մասնակցային հարթակ: Ըստ հիմնադրամի՝ Թուրքիայի բազմազան մշակույթները հիմնականում պետք է ընկալել ոչ թե որպես կարոտախտի առարկաներ, որոնք պետք է հիշել, այլ որպես հարստություն, որն այսօր էլ կենդանի է և փոխանցվելու է սերնդեսերունդ:
««Կուլիս». Հակոբ Այվազ՝ թատրոնի ժամանակագիր» ցուցահանդեսը կյանքի է կոչվել Հրանտ Դինք հիմնադրամի գլխավորությամբ՝ Թուրքիայի Թատրոնի հիմնադրամի և «Յափը Քրեդի» կորպորացիայի գործակցությամբ:
Հայ դերասան, բեմադրիչ, գրող և հրատարակիչ Հակոբ Այվազի անձնական արխիվն ընդգրկում է մի ժամանակահատված, որն սկսվում է 19-րդ դարի կեսերից և ավարտվում 21-րդ դարի սկզբին։
Հրանտ Դինք հիմնադրամը շարունակում է թատրոնին նվիրված միջոցառումների շարքը «Ստամբուլի և Բեյօղլուի թատրոնները» խորագրով առցանց քննարկումով։
Արվեստում Գ. Մալիքյանի 50-ամյա գործունեությունը նշանավորելու նպատակով տարբեր միջոցառումներ կազմակերպվեցին Հրանտ Դինք հիմնադրամում և Սուրբ Խաչ Դպրեվանք վարժարանում, որտեղ նա ուսանել էր:
«Արևմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետները» խորագրով ցուցահանդեսը համադրվել է Հասան Քուրույազըջըի կողմից «Ստամբուլ-2010 Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում:
Վենետիկի 56-րդ բիենալեի Թուրքիայի տաղավարում ցուցադրվեց Սարգիսի «Respiro» (իտալ.՝ «Շունչ») աշխատանքների շարքը, որի թվում էր նաև «Ոսկե սրբապատկեր»-ը։
Ստամբուլի հայկական հիմնադրամների բռնագրավված անշարժ գույքերի ուսումնասիրության շրջանակներում արխիվացման աշխատանքներ են իրականացվել հայկական 17 հիմնադրամի արխիվներում:
Փաստաբան Դիրան Բաքարն իր 40-ամյա կարիերայի մեծ մասն անցկացրել է ոչ մուսուլման համայնքների հիմնադրամներին պատկանող գույքի բռնագրավումով գործված անարդարությունների դեմ:
Երկու պատմական աղբյուրների վերականգնումն իրականացվել է 2011թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին՝ հետազոտողների և կամավոր ճարտարապետների աջակցությամբ:
Նուրիցա Մաթոսյանը ներկայացրեց աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու՝ Ոստանիկ Մանուկ Ադոյանի արտասովոր կյանքի պատմությունը, և թե ինչպես է պարզել Գորկու հայկական արմատները:
Ինչո՞ւ մենք այսօր ընդամենը մի քանի բան գիտենք օսմանահայ կին գրողների մասին: Ինչպիսի՞ խնդիրների կբախվենք, երբ սկսենք ֆեմինիստական շարժում փնտրել հայ հասարակության մեջ: