Arşiv Anasayfa (HY)
Հրանտ Դինք հիմնադրամն արխիվացնում է հայերի, հույների, ասորիների և հրեաների նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվությունը, շարունակում է գույքագրել այս համայնքներին պատկանող կրոնական կառույցները, դպրոցները, հիվանդանոցները, մանկատները, գերեզմանատները, իրականացնում է այս կառույցների պահպանման ծրագրեր՝ բազմամշակութային ժառանգությունը բացահայտելու և տարածելու համար, արխիվացնում է բանավոր պատմության հարցազրույցներ, հավաքում, թվայնացնում և ցուցակագրում է անձնական արխիվներ, լուսանկարներ, փաստաթղթեր և գրքեր, դրանով իսկ ունենալով համայնքային հիշողության մեջ իր ներդրումը, ինչպես նաև այս նյութերը հասանելի է դարձնում հետազոտողների համար:
Արխիվը կազմված է զեկույցներից և թերթերի հատվածներից, որոնք հավաքվել են Հիմնադրամի «Լրատվամիջոցներում ատելության խոսքի մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում՝ 2009-2019 թթ.: