Հոկտեմբերի 13-ին և 15-ին տարբեր միջոցառումներով նշվել է Գևորգ Մալիքյանի 50-ամյա գործունեությունը արվեստում։

Հոկտեմբերի 13-ին Յեքթա Քոփանը հարցազրույց վարեց Գևորգ Մալիքյանի հետ՝ նրա մտերիմ ընկերների և գործընկերների մասնակցությամբ: Ընթերցողներին ներկայացվեց Գ. Մալիքյանի՝ «Aktör Dediğin Nedir ki» [Ով է ի վերջո դերասանը] խորագրով կենսագրական բնույթի հարցազրույցը, որը հրատարակել է «Արաս» հրատարակչությունը։

 

Հոկտեմբերի 14-ին Գ. Մալիքյանի, Եշիմ Ուստաօղլուի և Այչա Դամգաջըի մասնակցությամբ «Հավաք» սրահում կազմակերպվեց «Դժվար թեմաներով ֆիլմեր նկարահանելը» խորագրով հանդիպում, որը վարում էր Թյուլ Աքբալը։ Ողջ օրվա ընթացքում ցուցադրվեցին կինոնկարներ և հեռուստասերիալներ, որոնցում Գ. Մալիքյանի որևէ դեր էր խաղացել։

Թատրոնի ուսանողների և արվեստագետների հետ վարպետության դասից հետո Գ. Մալիքյանն ինքնագրեց իր կենսագրական հարցազրույցների գիրքը:

Հոկտեմբերի 15-ին Գ. Մալիքյանի մտերիմ ընկեր, սոցիոլոգ Հրաչ Չիլինկիրեանը ընկերոջը՝ Գ. Մալիքյանին, հայերենով ներկայացրեց երեխաներին: Ծանոթացմանը հաջորդեց թատերական ստեղծարար գործնական պարապմունք 7-15 տարեկանների համար՝ թուրքերենով և հայերենով։

Միջոցառումների շարքն ավարտվեց հոկտեմբերի 15-ին Գ. Մալիքյանի հետ հարցազրույցով, որն անցկացվեց Սուրբ Խաչ Դպրեվանք վարժարանում, որտեղ ուսանել է Գ. Մալիքյանը։