Ստամբուլի հայկական հիմնադրամների բռնագրավված անշարժ գույքերի ուսումնասիրության շրջանակներում արխիվացման աշխատանքներ են իրականացվել հայկական 17 հիմնադրամի արխիվներում: Այն հիմնադրամների բոլոր փաստաթղթերը, որոնք այս ուսումնասիրության նպատակով իրենց արխիվները բացեցին մեզ համար, թվայնացվել և գաղտնիացվել են, այդ թվում՝ անշարժ գույքի և այլ արխիվները։ Ախիվացման աշխատանքների ընթացքում հետազոտողներին օգնում էին 16 կամավոր։

Գոյություն ունեն շուրջ 77 000 թվայնացված փաստաթղթեր, որոնք պարունակում են զանազան նյութեր՝ նամակագրություններ Հայոց Պատրիարքարանի հետ, սեփականության իրավունքի վկայականներ, մկրտության մատյաններ, սուլթանների հրովարտակներ, աշակերտների դպրոցական մատյաններ, դպրոցների հաշվետվություններ, դասընթացների նյութեր, լուսանկարներ, հաշիվ-ապրանքագրեր, անդորրագրեր՝ հիմնականում հայերեն, օսմաներեն և թուրքերեն։

Հրանտ Դինք հիմնադրամում պահվող թվային արխիվները բաց կլինեն գիտակրթական ոլորտի ներկայացուցիչների, հետազոտողների, ուսանողների, իրավաբանների և հիմնադրամների ղեկավարների համար:

Հիմնադրամները, որոնց արխիվները թվայնացվել են, հետևյալներն են.

- Բեյօղլուի «Անարատ հղիություն» հայ կաթոլիկ միանձնուհիների վանքի և դպրոցի հիմնադրամ 

- Բեյօղլուի Սուրբ Ղազար հայ կաթոլիկ Մխիթարյան վարժարանի և վանքի հիմնադրամ (Բոմոնթիի հայ կաթոլիկ Մխիթարյան տարրական դպրոց) 

- Բեյքոզի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցու հիմնադրամ 

- Բոյաջիքյոյի Սուրբ Երից Մանկանց  եկեղեցու հայկական հիմնադրամ 

- Էլմադաղի Սուրբ Հակոբ հայկական հիվանդանոցի հիմնադրամ 

- Գալաթայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու հիմնադրամ 

- Գեդիքփաշայի հայ բողոքական եկեղեցու և վարժարանի հիմնադրամ  

- Հալըջըօղլուի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու և Գալֆայան մանկատան հիմնադրամ 

- Քարաքյոյի Սուրբ Փրկիչ հայ կաթոլիկ եկեղեցու հիմնադրամ 

- Քոջամուստաֆափաշայի «Անարատ հղիություն» հայ կաթոլիկ եկեղեցու հիմնադրամ 

- Գումգափըի Սուրբ Հարություն հայկական եկեղեցու և դպրոցի հիմնադրամ 

- Քուզքունջուքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու հիմնադրամ 

- Օրթաքյոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու հիմնադրամ 

- Շիշլիի Քարագյոզյան հայկական որբանոցի հիմնադրամ

- Թոփքափըի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցու, Լեւոն Վարդուհեան վարժարանի և գերեզմանատան հիմնադրամ 

- Ուսքյուդարի Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու հիմնադրամ 

- Յենիքյոյի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու հիմնադրամ