Փաստաբան Դիրան Բաքարն իր 40-ամյա կարիերայի մեծ մասն անցկացրել է ոչ մուսուլման համայնքների հիմնադրամներին պատկանող գույքի բռնագրավումով գործված անարդարությունների դեմ:
2002թ. Հրանտ Դինքին տված հարցազրույցում պրն Բաքարն ասել է. «Ես պայքարել եմ 36թ. հայտարարագրի դեմ՝ նվիրելով տարիներս, ուստի նույնիսկ ամենափոքր բարելավումը դրական քայլ եմ համարում»: Սա ցույց է տալիս, թե որքան վճռական ու նվիրված էր նա անարդարության դեմ պայքարում:
Դիրան Բաքարը, որը «Ակօս» շաբաթաթերթի առաջին հրատարակիչն ու գլխավոր խմբագիրն էր, կյանքից հեռացավ 2009թ. մարտի 30-ին: Նրա ընտանիքի թույլտվությամբ 650 գործերի նյութերից 40 հազար փաստաթուղթ, որոնց վրա նա աշխատում էր, փոխանցվել են թվային լրատվամիջոցներին: Մենք շարունակում ենք դասակարգման մեր ջանքերը՝ հնարավոր դարձնելու այս արխիվի դյուրին հասանելիությունը: