ՍՏԱՄԲՈՒԼԻ ԵՎ ԲԵՅՕՂԼՈՒԻ ԹԱՏՐՈՆՆԵՐԸ
Խոսնակներ՝
Դիքմեն Գյուրյուն
Էսեն Չամուրդան
Յավուզ Փեքման
Վարող՝
Քեվսեր Գյուլեր
Հրանտ Դինք հիմնադրամը շարունակում է թատրոնին նվիրված միջոցառումների շարքը «Ստամբուլի և Բեյօղլուի թատրոնները» խորագրով առցանց քննարկումով։ Դուք հրավիրվում եք այս առցանց քննարկմանը դեկտեմբերի 2-ին՝ չորեքշաբթի օրը, ժամը 18.30-ին (ԳՄԺ+ 3):
Քննարկման շրջանակներում կլինեն ելույթներ քաղաքի թատերական հիշողության մասին՝ ըստ Բեյօղլուի թատրոնի շենքերի, մասնավորապես՝ որպես Ստամբուլի ամենահին մշակութային կենտրոնների օրինակներ։
Անդրադարձ կկատարվի նաև «Կուլիս» ցուցահանդեսի նախապատրաստմանը՝ թատրոնի երախտավոր Հակոբ Այվազի արխիվի հիման վրա։ Ցուցահանդեսը, որն իր դռները կբացի դեկտեմբերի 15-ին, կյանքի է կոչվել Հրանտ Դինք հիմնադրամի, «Յափը Քրեդի» (Yapı Kredi) մշակույթի, արվեստի և գրահրատարակչության կորպորացիայի և Թուրքիայի Թատրոնի հիմնադրամի գործակցության արդյունքում: ««Կուլիս». Հակոբ Այվազ՝ թատրոնի ժամանակագիր» ցուցահանդեսը կողջունի այցելուներին դեկտեմբերի 15-ին՝ «Յափը Քրեդի» մշակութային կենտրոնի՝ Բեյօղլուի շենքում։
Քննարկմանը կմասնակցեն համադրող և «Յափը Քրեդի» մշակութային կենտրոնի ցուցահանդեսների բաժնի ղեկավար, Ստամբուլի համալսարանի դրամատուրգիայի և թատերագրության ֆակուլտետի աշխատակից, դոկտոր, դոցենտ Յավուզ Փեքմանը, թատրոնի ֆակուլտետի արվեստի և դիզայնի պրոֆեսորադասախոսական խմբի անդամ, պրոֆեսոր Դիքմեն Գյուրյունը և Թուրքիայի Թատրոնի հիմնադրամի տնօրեն Էսեն Չամուրդանը։
Դեկտեմբերի 2-ին «Zoom» հարթակում ծավալվող սքանչելի զրույցը կծառայի որպես Ստամբուլի Մշակույթի և արվեստի հիմնադրամի (IKSV) թատերական փառատոնի շրջանակում պատրաստված «Բեյօղլուի թատրոնի շրջայցի» ուղեցույց։ «ՔարԴես» (KarDes) բջջային հավելվածի օգնությամբ անցկացվող շրջայցը հնարավորություն է տալիս կատարել մշակույթի և արվեստի վերաբերյալ ճանապարհորդություն ժամանակի միջով։
Այս միջոցառմամբ ցանկանում ենք ևս մեկ անգամ ողջունել թատերական գործիչներին, ովքեր համավարակի պատճառով դժվարին ժամանակներ են ապրում մասնագիտական առումով, և հուսով ենք կրկին հանդիպումներ ունենալ մշակույթի և արվեստի կենտրոններում՝ առողջ պայմաններում:
Խնդրում ենք սեղմել այստեղ՝ գրանցվելու «Zoom» -ի միջոցով հեռարձակվելիք միջոցառմանը: «Zoom»-ի հղումը կտրամադրվի նրանց, ովքեր կգրանցվեն էլ. փոստով։
Հանդիպումը ուղիղ կհեռարձակվի «Facebook»-ի, «YouTube»-ի հաշիվների և hիմնադրամի կայքէջի միջոցով:
Քննարկման լեզուն կլինի միայն թուրքերենը:
*Այս միջոցառումը իրականացվել է Նիդեռլանդների Թագավորության Գլխավոր հյուպատոսության աջակցությամբ: Միջոցառման բովանդակության համար պատասխանատու է միայն Հրանտ Դինք հիմնադրամը, և բովանդակությունը ոչ մի կերպ չի արտացոլում Նիդեռլանդների Թագավորության Գլխավոր հյուպատոսության տեսակետները: