Western Armenian Program HY
Արևմտահայերենի առցանց ռեսուրսների մասին տեսանյութն արդեն հասանելի է
Հրանտ Դինք հիմնադրամի նպատակն է ոչ միայն արևմտահայերենի պահպանությունը որպես մշակութային ժառանգություն, այլև որպես կենդանի լեզու այն սերունդներին փոխանցելը ուսուցման տարբեր տեխնիկաների միջոցով, որոնք հարմարեցված են կենդանի և փոփոխվող աշխարհին: Այս հանգամանքով պայմանավորված՝ Հրանտ Դինք հիմնադրամը հանձն է առել արևմտահայերեն լեզվի կուրսերի անցկացումը, ուսումնական նոր նյութերի պատրաստումը և արևմտահայերեն լեզվի ուսուցման շրջանակներում հայկական պատմության և մշակույթի վերաբերյալ սեմինարների կազմակերպումը:
2021 թվականի սեպտեմբերի 27-ից Հրանտ Դինք հիմնադրամը, համագործակցելով Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հետ, մեկնարկում է արևմտահայերենի աշնանային առցանց կուրսեր:
Շարունակվում են արևմտահայերենի ուսուցման 2021 թվականի գարնանային կուրսերը՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Առցանց կուրսերը կմեկնարկեն հունվարի 25-ից, գրանցվեք հիմա։
Տեսանյութերի շարքը միտված է խթանելու տարբեր տարիքի ուսանողների շրջանում արևմտահայերեն լեզվի ուսուցումը: Ներքո նշված ցանկում տառի վրա սեղմելով կտեսնեք յուրաքանչյուր տառի գրության տեսանյութը:
Արևմտահայերենի առցանց ռեսուրսների մասին առաջին վեբինարը Արևմտահայերենի ծրագրի շրջանակում տեղի ունեցավ 2020 թվականի հունիսի 11-ին: Վեբինարը վարում էր Վահագն Քեշիշյանը: