Հրանտ Դինք հիմնադրամի գրադարանը կազմավորվել է հիմնադրամի հաստատման օրվանից ի վեր հիմնադրամում հավաքված գրքերի ժողովածուների հիման վրա: Այսօր գրադարանն ունի ավելի քան 6000 գիրք, որոնց մեծ մասը թուրքերեն և հայերեն է, բայց կան նաև անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, հունարեն, իտալերեն և այլ լեզուներով գրքեր: Հրանտ Դինք հիմնադրամի գրադարանը շարունակում է ընդլայնվել՝ շնորհիվ նվիրաբերված գրքերի և արխիվային նյութերի, որոնք հիմնականում առնչվում են Թուրքիայի փոքրամասնություններին, հայագիտությանը, հայոց պատմությանը, մշակույթին, լեզվին և գրականությանը:

 Հրանտ Դինք հիմնադրամի գրադարանի այցելուները կարող են օգտվել նյութերից և թվային աղբյուրներից հիմնադրամի շենքում: