Տեսլականը և առաքելությունը
ՏԵՍԼԱԿԱՆԸ
Ինչպես Հրանտ Դինք հիմնադրամի շրջանակում իրականացվող բոլոր աշխատանքների դեպքում, Հրանտ Դինք հիմնադրամի «ՊՈԼԻՍ» ինստիտուտը ևս ձգտում է մշակել պատմության հանդեպ մոտեցում փիլիսոփայական և էթիկական մոտեցման շրջանակում, որը զերծ կլինի ազգայնամոլությունից, ռասիզմից և սեքսիզմից, պատմությունը ժամանակի սառեցված, հեռավոր հատվածից վերափոխել-դարձնել մեր ժամանակակից գիտակցության մի մասը, խրախուսել համայնքներին՝ ծանոթանալու մեկը մյուսի հետ, առերեսվել անցյալին և ստեղծել ընդհանուր հիշողություն, ընդունել և պահպանել այս հողերի վրա գտնվող բոլոր տարբեր մշակույթները՝ ոչ թե որպես կարոտախտի առարկաներ, այլ որպես հարստություն, որն այսօր կենդանի է և փոխանցվելու է սերնդեսերունդ, կերտել ապագա, որտեղ ոչ թե գերիշխում են կարգախոսները, այլ որը խարսխված է խղճի և խաղաղության լեզվի վրա:
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Հրանտ Դինք հիմնադրամի «ՊՈԼԻՍ» ինստիտուտի նպատակն է գիտական, միջգիտակարգային և մասնակցային մոտեցման շրջանակներում հետազոտել և վերհանել Թուրքիայի հնագույն ժողովուրդների միջև փոխշփումների պատմությունը և այդ փոխշփումների մշակութային հետևանքները՝ այսկերպ նպաստ բերելով բազմակարծ և ժողովրդավարական պատմագրությանը:
Գործակցելով և գիտակրթական կապեր հաստատելով նույն նպատակին հետամուտ եղող կառույցների և կազմակերպությունների հետ, ինչպիսիք են համալսարանները, ինստիտուտները, կենտրոնները, ընկերակցությունները և քաղհասարակության կազմակերպությունները՝ «ՊՈԼԻՍ»-ը նպատակ ունի նպաստելու գիտակրթական հետազոտությունների որակի բարելավմանը, հետազոտողների միջև կամուրջների ստեղծմանը, սկսնակ հետազոտողների վերապատրաստմանը, Թուրքիայի բազմամշակութային ժառանգությունը և միջմշակութային փոխգործակցությունը տեսանելի դարձնելուն, բոլորի համար բաց գրադարան և արխիվ ստեղծելուն և արևմտահայերենը սերնդեսերունդ փոխանցելուն: