«Արևմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետները» ցուցահանդեսը (համադրող՝ Հասան Քուրույազըջը) կազմակերպվել է Ստամբուլի Ժամանակակից արվեստի թանգարանի, «Ստամբուլ-2010․ մշակույթի եվրոպական մայրաքաղաք» գործակալության և Ճարտարապետների ու ճարտարագետների «Հայջար» ընկերակցության հետ համատեղ: Ցուցահանդեսը նպատակ ունի ոգեկոչելու ճարտարապետների և նրանց աշխատանքների հիշատակը, որոնք այսօր մեծ մասամբ մոռացվել են: 

Մամուլի ասուլիսը և բացման կոկտեյլի հրավերքը տեղի ունեցան 2010 թվականի դեկտեմբերի 8-ին Ստամբուլի Ժամանակակից արվեստի թանգարանում։ Բացման արարողությանը, որին մասնակցում էր ավելի քան 600 մարդ, կարճ ելույթներ ունեցան Շեքիփ Ավդագիչը «Ստամբուլ 2010-ը մշակույթի եվրոպական մայրաքաղաք» գործակալությունից, Լևենթ Չալըքօղլուն Ստամբուլի Ժամանակակից արվեստի թանգարանից, Ռաքել Դինքը մեր Հիմնադրամից և նախագծի կուրատոր Հասան Քուրույազըջըն։

Ցուցահանդեսին ներկայացված են 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբն ապրած 40 հայ ճարտարապետների 100-ից ավելի շենքերի լուսանկարներ։ Քուրթուլուշ-Թաթավլա, Փանգալթը, Թաքսիմ, Ջիհանգիր, Թարլաբաշի, Թյունել, Գալաթա, Էմինյոնյու և Մահմութփաշա թաղամասերի փողոցներում երկար շրջելուց հետո Հասան Քուրույազըջիի ցուցակագրած շենքերի ցուցադրված լուսանկարները ցույց են տալիս հայ ճարտարապետների ներդրումը Ստամբուլի արևմտացման գործընթացում: Ստամբուլում հույների հետ նույնպիսի նախագիծ իրականացրած լինելով, Հասան Քուրույազըջըն հետևյալ կերպ է նկարագրում է իր ուսումնասիրության շարժառիթները. ««Այսօր հսկայական քանակի 19-րդ դարի շենքեր կան: Թեպետ դրանցից շատերն ավերվել են, բայց սրանք պահպանվել են։ «Ո՞վ է կառուցել այս բոլոր շենքերը» հարցն ինձ դրդել է հետազոտություն կատարել»:

Էրկալ Յավիի նախագծած ցուցահանդեսը նպատակ ունի Ստամբուլի բնակիչներին ցույց տալ իրենց բնակության քաղաքի պատմությունը՝ միևնույն ժամանակ ծառայել որպես կարևոր աղբյուր ճարտարապետների, ճարտարապետության ​​ուսանողների, հնագետների, սոցիալական ոլորտների հետ գործ ունեցող մասնագետների, ճարտարապետության և արվեստի պատմաբանների և այլոց համար: Լուսանկարներից բացի, այցելուները հնարավորություն ունեցան լրացուցիչ տեղեկություններ ստանալու ճարտարապետների և շենքերի մասին՝ Սարօ Տատեանի պատրաստած աուդիո շրջայցի շնորհիվ: Ցուցահանդեսի շրջանակում ցուցադրվել է երկու կարճամետրաժ կինոնկար: Առաջինը՝ Գյոքհան Բուլութի և Ռեշաթ Ֆուաթ Չամի «Տպավորություններ ամրոցից» ֆիլմը, Պալեան գերդաստանի կողմից Պեշիկթաշում կառուցված Մահրուքյան դպրոցի մասին է։ Երկրորդը՝ Ումիթ Քըվանչի «Հիշողություն» կինոնկարը, Ստամբուլում հայ ճարտարապետների կառուցած մզկիթների մասին է:

Ցուցահանդեսին զուգահեռ կազմակերպվել է խմբային քննարկում: Հասան Քուրույազըջըն, Էդհեմ Էլդեմը, Աֆիֆե Բատուրը, Ահմեթ Էրսոյը, Էլմոն Հանչերը խոսեցին արևմտականացման դարաշրջանի ճարտարապետության, հայ ճարտարապետների դերի և պատմության մեկնաբանման կերպի մասին: Տեղի ունեցավ նաև ցուցադրվող ճարտարապետական ​​հուշարձանների շրջայց Էլմոն Հանչերի առաջնորդությամբ:

Ցուցահանդեսի լուսանկարների հեղինակներ՝ Գյոխան Թան, Քամիլ Յըլմազ, Գյորրքեմ Քըզըլքայաք, Գալաթա Ֆոտողրաֆհանեսի (Սիբել Գյունաք, Օզգյուր Բալի, Բահար Գյոքտեն, Թանլա Օզուզուն, Բուրակ Քարա, Բերիլ Գյուր, Անըլ Ջիզմեջի, Ումուր Չոլգար, Թուբա Քըլըչ, Դամլա Եդիսան, Սեմրա Յեշիլ և «Գրիդ քըլեքթիվ» [(Grid Collective) (Բուրաք Գյոլգե, Դույգու Թոզդուման, Սերա Դինք, Թևֆիկ Ռըզա Գյոզլյուքչու)]:

Ստամբուլի Ժամանակակից արվեստի թանգարանում ցուցահանդեսը բաց էր 2010 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2011 թ. հունվարի 9-ը, իսկ 2011 թ. կուղևորվի տարբեր քաղաքներ։