Մշակույթ և արվեստ
Հրանտ Դինք հիմնադրամը մշակույթի և արվեստի ոլորտը դիտում է որպես բազմակարծ, ներառական և մասնակցային հարթակ: Ըստ հիմնադրամի՝ Թուրքիայի բազմազան մշակույթները հիմնականում պետք է ընկալել ոչ թե որպես կարոտախտի առարկաներ, որոնք պետք է հիշել, այլ որպես հարստություն, որն այսօր էլ կենդանի է և փոխանցվելու է սերնդեսերունդ: Երբ հավաքական հիշողության մեջ յուրաքանչյուր բազմազան տարրի ներդրումը անվանապես հիշվում է, ապա, փոխադարձ շփումների և միասին ստեղծագործելու միջոցով կարող են ձևավորվել գոյակցության տարածքներ:
Մեր բնակության աշխարհագրության մշակութային բազմազանության գիտակցումից բխող պատասխանատվությունից ելնելով՝ հիմնադրամն իրականացնում է մշակույթի և արվեստի բնագավառում բազմակարծությունը և համակեցությունը խրախուսող գործունեություն։ Ստեղծելով միջմշակութային երկխոսության խթանման հնարավորություններ՝ հիմնադրամը նպատակ ունի առաջ մղել ապրումակցումը, փոխըմբռնումը և երկխոսությունը մշակույթի և արվեստի միջոցով:
Հրանտ Դինք հիմնադրամի աշխատակիցներս հավատում ենք, որ նույնիսկ եթե մնացյալ ամեն բան ձախողվի արտահայտվելու ազատության երաշխավորման հարցում, արվեստը իր ասելիքն ունի, և մենք հպարտ ենք այդ խաղաղաշունչ ասելիքի բանագնացը լինելու համար։ Մենք գիտենք, որ արվեստը փակ սահմանները բացելու և նեղ մտակերտվածքներն ընդլայնելու միակ բանալին է: