Կայսերիի (Կեսարիա), Ադանայի և Սիվասի (Սեբաստիա) հայկական մշակութային ժառանգությունն ուսումնասիրելիս կիրառվել է ներառական մոտեցում. այն իրագործվել է 2016-2018թթ.՝ Եվրամիության պատվիրակության և Քրեսթ հիմնադրամի աջակցությամբ:
Նշված նահանգներում իրականացվել է աշխատաժողովների շարք՝ շեշտը դնելով բանավոր պատմության և մշակութային ժառանգության վերօգտագործման գաղափարները միավորելու վրա: Աշխատաժողովների ժամանակ մասնակիցները տեսակետներ են հայտնել հիշողության վերհանման գործառույթն իրականացնող կառույցների մասին:
Ծրագրի ավարտին հրատարակվեցին Ադանայի, Սիվասի և Կայսերի-Դեվելիի հայկական մշակութային ժառանգության գրքերը, և թարմացվեց Թուրքիայի մշակութային ժառանգության քարտեզը՝ համալրելով այն դաշտային ուսումնասիրությունների ժամանակ հավաքագրված պատմություններով:
Ծրագրի մասին ավելին՝
Դեվելիում ստեղծագործ վերօգտագործման տարբերակներ փնտրելիս
Դաշտային աշխատանք Ադանայի մշակութային ժառանգության շուրջ
Սիվասի մշակութային ժառանգության դաշտային աշխատանք
Բանավոր պատմության աշխատաժողովները շարունակվում են
Ադանա քաղաքի և շրջակայքի մշակութային ժառանգությունը
Դեվելիի մշակութային ժառանգությունն իր շատրվաններով, տներով և արհեստներով
Սիվասի մշակութային ժառանգությունն իր նկարագրերով և աշխարհագրական բազմազանությամբ
Ադանան, Սիվասը և Կայսերի-Դեվելին իրենց հայկական մշակութային ժառանգությամբ
Մշակութային ժառանգության քարտեզ

