«ՔարԴես»-ը հեռախոսային հավելված է՝ մշակված որպես անհատական զբոսաշրջային ուղեցույց՝ թուրքերենով և անգլերենով, նախատեսված այն օգտատերերի համար, ովքեր ցանկանում են բացահայտել Ստամբուլի բազմամշակութային ժառանգությունը: Հավելվածը կարելի է անվճար ներբեռնել «Appstore»-ից և «Play Store»-ից:
«ՔարԴես»-ը հեռախոսային հավելված է, որը նախատեսված է այն օգտատերերի համար, ովքեր ցանկանում են բացահայտել Ստամբուլի բազմամշակութային և բազմաշերտ ժառանգությունը: Հավելվածը թույլ է տալիս օգտատիրոջը բացահայտել Ստամբուլի մոտ 900 բազմամշակութային կառույցների տեղանքներն ու դրանց պատմությունները, հիշողության շրջայցեր կատարել, լսելով այն մարդկանց պատմությունները, ովքեր ապրել են Ստամբուլի այն թաղամասերում, որտեղով այդ պահին իրենք քայլում են, տեսնել տարբեր թաղամասերի և կառույցների հին լուսանկարներ կամ պատկերացնել՝ դրանք ինչ տեսք են ունեցել: Ստամբուլի համայնական հիշողությունը վեր հանելով՝ հավելվածը հնարավորություն է տալիս ծանոթանալու Ստամբուլի բազմաշերտ պատմությանը:
«ՔարԴես»-ի օգնությամբ օգտատերերը կարող են բացահայտել մոտ 900 մշակութային կառույցների գույքացանկ, այդ թվում՝ մզկիթներ, սինագոգեր, դպրոցներ և գերեզմանատներ:
KarDes: Multicultural Memory Tour Guide
ENG2.png
ENG3.png
ENG4.png
ENG5.png
ENG6.png
ENG1.png