Հրանտ Դինք հիմնադրամի երկամյա հետազոտության հիման վրա երեք առանձին գիրք է հրատարակվել Կայսերիի Դեվելի (Էվերեկ-Ֆենեսե) թաղամասի, Սիվաս և Ադանա նահանգների մշակութային ժառանգության վերաբերյալ: Գրքերում առկա են քաղաքների և շենքերի մասին պատմություններ, պատմական ժամանակագրություն, մշակութային ժառանգության գույքագրում, տեղացիներից հավաքագրված բանավոր պատմություններ, հիշողություններ, հիշողության շրջայցեր, որոնք գնում են հայկական և այլ համայնքների պատմության հետքերով, ինչպես նաև քննարկումներ մշակութային և բնական ժառանգության փոխհարաբերությունների մասին: Հետազոտությունն իրականացվել է Թուրքիայում Եվրամիության պատվիրակության և Քրեսթ հիմնադրամի աջակցությամբ` գիտնականների, հետազոտողների, տեղական իշխանությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ: Գրքերը ներկայացվեցին «Հավաք» սրահում:
Տեսանյութը թուրքերենով է:
Դեվելին իր հայկական մշակութային ժառանգությամբ
Կայսերիի Դեվելի շրջանը, մասնավորապես Էվերեկը և Ֆենեսեն՝ Անատոլիայի՝ հանրապետական շրջանում հայկական համայնք ունեցող հազվագյուտ շրջանները, բաղկացած են եղել հայկական, հունական և մուսուլմանական թաղամասերից: Համայնքը ոչ միայն երկար պատմություն ունի իր եկեղեցիներով ու դպրոցներով, այլև տնտեսական զարգացում է ապրել, 1915թ. կորցրել, այնուամենայնիվ, հետագայում կրկին հաջողել է մասամբ վերակառուցել և պահպանել իր համայնքը: Սխալ չի լինի ասել, որ այսօր այն լրիվ վերացել է: Բանավոր պատմության հարցազրույցներով հավաքագրած տեղեկատվության օգնությամբ գրքի մի բաժինը լուսաբանում է հանրապետության շրջանում Դեվելիի հայերի, ինչպես նաև հայկական վերջին տան մասին պատմությունը: Ավելին, գրքում կա Դեվելիի հայերից մեկի՝ Հակոբ Արզումանյանի՝ 1935թ. գրած հուշագրության թարգմանությունը, ինչպես նաև ուշ 19-րդ և վաղ 20-րդ դարերին Դեվելիի հայկական համայնքում տեղի ունեցած փոփոխությունների մասին Ջեք Դեր Սարքիսյանի հոդվածի թարգմանությունը:
Ադանան իր հայկական մշակութային ժառանգությամբ
Ադանայի գիրքը սկսվում է տեղանքի ժամանակագրությամբ, որին հաջորդում են մշակութային ժառանգության մասին արդյունքները և գույքագրումը՝ 163 կառույցի մասին տեղեկատվությամբ: Ներկայացնելով մեծ ժամանակագրությամբ մշակութային ժառանգության կառույցներ՝ գիրքը կենտրոնանում է բյուզանդական շրջանից մինչ Կիլիկիա, 19-րդ դարի Չուկուրովա դաշտավայրից հանրապետական շրջանի Ադանայի կրած ձևափոխումների վրա՝ ներառելով նաև Ադանա քաղաքի կենտրոնի բազմամշակութային ժամանակաշրջանի հետքերի մասին հիշողության շրջայց: Գրքում կա նաև բաժին, ուր Դողա (Doğa) ասոցիացիայի փորձագետների մասնակցությամբ քննարկվում է մշակութային ժառանգության և հնագույն արտադրական միջավայրի փոխհարաբերությունը, ինչպես նաև կառույցների վերօգտագործման հնարավորությունը, ինչպես, օրինակ, Նուրի Հաս անցուղին, որը նախկինում հայտնի էր որպես Աբգարյան դպրոց:
Սիվասն իր հայկական մշակութային ժառանգությամբ
Սիվասի գիրքը սկսվում է տեղանքի ժամանակագրությամբ, որին հաջորդում են մշակութային ժառանգության մասին արդյունքները և գույքագրումը՝ 430 կառույցի մասին տեղեկատվությամբ: Գրքում առկա է ժամանակային, աշխարհագրական և կառուցվածքային բազմազանությամբ հարուստ մշակութային ժառանգության կառույցների մասին տեղեկատվություն: Գիրքը մի կողմից ներկայացնում է Սիվասը, որպես մեկ ամբողջականություն, մյուս կողմից անդրադառնում է յուրաքանչյուր շրջանի առանձնահատկություններին: Գիրքն ունի նաև Սիվաս քաղաքի կենտրոնի մասին հիշողության շրջայց, որը հուշեր է պարունակում է հայկական և վերացման եզրին գտնվող այլ համայնքների մասին: Բաժիններից մեկը նվիրված է 19-րդ դարի կեսերին սկսած արդիականացման շրջանին, ինչպես նաև պատմում է քաղաքի կենտրոնում հայկական դպրոցների մասին: Վերջին բաժնում քննարկվում է Սիվասի կենտրոնից ոչ շատ հեռու գտնվող Թավրա Սբ. Սարգիս եկեղեցու վերօգտագործման հնարավորությունների մասին: Դողա ասոցիացիայի փորձագետների մասնակցությամբ վերջին գլուխը նաև անդրադառնում է Դիվրիղիի մշակութային ժառանգության և հնագույն արտադրական միջավայրի փոխհարաբերությանը:
Գրքերը կարելի է անվճար ձեռք բերել Հրանտ Դինք հիմնադրամից: Ստամբուլից դուրս գիրքը պատվիրելու համար կարող եք գրել մեզ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին կամ զանգահարել +90 212 2403361 համարով: