Թուրքիայի մշակութային ժառանգության քարտեզը Հրանտ Դինք հիմնադրամի «Մշակութային ժառանգություն» հետազոտական ծրագրի արդյունքն է: Այն հետազոտական առցանց ինտերակտիվ գործիք է ինչպես գիտնականների, այնպես էլ հետաքրքրասերների և ճանապարհորդների համար: Քարտեզում գրանցված են հայկական, հունական, ասորական և հրեական մշակութային ժառանգությունը՝ Անատոլիայի բազմաշերտությունը և տարբեր համայնքների մշակույթը ցույց տալու նպատակով:
2018թ. նոյեմբերին թարմացված մուլտիմեդիա տարբերակն այժմ տեղադրված է մշակութային ժառանգությանը նվիրված 10,000 այլ կայքերի կողքին: Պատմությունները և քաղաքային շրջայցերը համալրված են 360 աստիճան լուսանկարներով, տեսահոլովակներով և ձայնագրություններով: Քարտեզն օգտագործողները կարող են բացահայտել իրենց շրջական ինչպես մշակութային ժառանգության մասին առկա տեղեկատվությունից, այնպես էլ աուդիովիզուալ պատմություններից:
Նյութական մշակութային ժառանգությունից բացի կա նաև ոչ նյութական մշակութային ժառանգության նմուշներ: Հիշողություններ արթնացնելու համար այս ծրագիրը կիրառում է մեդիայի նոր տարբերակներ, ինչպես օրինակ, ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարելի է գտնել օսմանյան և հանրապետական ժամանակաշրջաններում հայերի ապրած վայրերը:
Քարտեզը շարունակաբար թարմացվում է՝ 2014թ. սկսած հետազոտության շնորհիվ: Հետազոտության տարբեր փուլերի մասին կարող եք ծանոթանալ «Բացահայտելով և պահպանելով Անատոլիայի բազմամշակութային ժառանգությունը» և «Հիշողության վայրերի ադապտացված և ստեղծարար վերօգտագործում» նյութերց: