«Լռության ձայնը» շարքի չորս գրքերն արդեն հասանելի են արևելահայերեն թարգանությամբ: Հրանտ Դինք հիմնարկի ամենմեծ նպատակներից մեկը Թուրքիայի հայերի հիշողության արխիվի ստեղծումն է եղել՝ հիմնված բանավոր պատմության, մշակույթի և ինքնության վրա լույս սփռող տարբեր փաստաթղթերի վրա: Հրանտ Դինք հիմնարկի հրատարակչության կողմից տպագրվող այս շարքը նպատակ ունի վերականգնել Թուրքիայում ապրող հայերի և հայ համայնքի քաղաքական և մշակութային հիշողության հետքերը:
Այս շարքի չորս գրքեր՝ «Խոսում են Թուրքիայի հայերը», «Խոսում են Դիարբեքիրի հայերը», «Խոսում են Անկարայի հայերը» և «Խոսում են Սիվասի հայերը», արդեն հասանելի են արևելահայերենով։ Շարքի առաջին՝ «Խոսում են Թուրքիայի հայերը» գիրքը 2021 թվականի սեպտեմբերին ներկայացվել է Երևանում տեղի ունեցած շնորհանդեսին: Բոլոր գրքերը վաճառվում են Հայաստանի գրախանութներում, ինչպես նաև հասանելի են Հրանտ Դինք հիմնարկի միջոցով: Գրքերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար անցեք հետևյալ հղումներով.
- Խոսում են Թուրքիայի հայերը
- Խոսում են Դիարբեքիրի հայերը
- Խոսում են Անկարայի հայերը
- Խոսում են Սիվասի հայերը
Շարքի արևելահայերեն թարգմանությունը հնարավոր է դարձել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (Sida), Ուլոֆ Պալմե միջազգային կենտրոնի և Քրեսթ հիմնադրամի աջակցությամբ: