Կազմող՝

Ֆերդա Բալանջար

Թարգմանիչ՝

Արփի Աթաբեկյան

1-ին հրատ., հուլիս, 2021
209 էջ
120 TL

«Լռության ձայնը I. Խոսում են Թուրքիայի հայերը» հատորը Հրանտ Դինք հիմնադրամի կողմից հրատարակված «Լռության ձայնը» շարքի՝ բանավոր պատմության ոլորտում առաջին քայլն է, որի մեկնարկը տրվեց 2011թ.:

«Լռության ձայնը I. Խոսում են Թուրքիայի հայերը» գիրքը Հրանտ Դինք հիմնադրամի կողմից 2011 թ. Ուլոֆ Պալմե միջազգային կենտրոնի օժանդակությամբ իրականացված «Բանավոր պատմություն» նախագծի վերջնական արգասիքն է: Գիրքը բովանդակում է 15 պատմություն, որոնք պատմում են 19-ից 70 տարեկան 15 «հայեր» Ստամբուլից և Անատոլիայի տարբեր քաղաքներից: Գիրքը կազմել է Ֆերդա Բալանջարը՝ պահպանելով բանախոսների պատմածների բնօրինակները։ Նրանք մարդիկ են, ովքեր իրենց ծննդյան օրվանից ապրում են հայ ինքնությամբ, թաքնված ինքնությամբ ապրող մարդիկ են, որպես իսլամացած հայեր ծնված և իրենց հայկական ինքնությանը վերադարձող մարդիկ են, մարդիկ են, ովքեր շարունակում են ապրել որպես մուսուլմաններ... Նրանց պատմություններն ընդգրկում են ինչպես պատմական հիշողությունը, այնպես էլ Թուրքիայի հայերի ապրումներն այսօր։

Այս աշխատությունը Թուրքիայում ապրող հա յերի և հայ հասարակության կրած քաղաքական ու մշակութային հիշողության հետքերը գտնելու, մշակութային գոյության տևականությունը ի հայտ բերելու, հայ ինքնության կրողներին՝ իրենց և «մյուսներին» ընկալելու ձևերը գտնելու և այդպիսով Թուրքիայում դեռ ապրող հայերի կողքին գոյություն ունենալու իրականությունը քաղաքական, մշակութային ու պատմական չափերով և բանավոր պատմության ուսումնասիրության շրջանակներում արտացոլելու նպատակ ունի։
Առաջաբանը՝ Ալի Բայրամօղլուի 

Այս պատմությունները որ քան էլ որ անձնական լինեն, որ քանէլ որ թվա, թե հասարակությանն են պատկանում, իրականում Մյուսին ուղղված, լսելու ակնկալիքով պատմություններ են։ Քանի դեռ չեն լսվում, իրենց հիմնական նպատակին չեն հասնելու։ Խոսքը ավարտին հասցնելու համար խոսող է պետք. եթե ոչ ոք չի լսելու ասածը, խոսքը դատապարտված է կիսատ լինելու։ Խոսքերը, որոնք պահանջարկ չունեն, որոշ ժամանակ շրջում են մեր շուրջը, բայց չեն կարողանում իրենց գոյությունը ուղիղ հայտարարել, չեն կարողանում հասարակական հիշողության վրա ազդեցություն ունենալ։
Վերջաբանը՝ Արուս Յումուլի 

Սեղմեք այստեղ՝ գրքի թուրքերեն տարբերակի համար («Türkiyeli Ermeniler Konuşuyor»)։
Սեղմեք այստեղ՝ գրքի անգլերեն թարգմանության համար («Turkey's Armenians Speak»)։

վերնագիր`
ԼՌՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ I
ԽՈՍՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ
բնօրինակի վերնագիր`
Sessizliğin Sesi: Türkiyeli Ermeniler Konuşuyor (2011)
ISBN`
9789939767062
էջ՝
209
լայնք՝
150 մմ
բարձրություն`
210 մմ
քաշ՝
250 գ.
տպագրված է՝
հուլիս, 2021
լեզու՝
հայերեն
կազմող՝ 
Ֆերդա Բալանջար
հարցազրույցները
վարել են՝
Ալթուղ Յըլմազը, Բուրջու Բեջերմենը, Դենչա Քարթունը, Էմրե Էրթանին, Լորա Բայթարը, Մարալ Դինքը, Մուրադ Գյոզօղլուն, Նազլը Թեմիրը, Նորա Միլդանօղլուն, Թաբիթա Թոփարլաքը, Վարդան Էսթուքյանը, Զեյնեփ Էքիմ Էլբաշըն 
թարգմանիչ՝
Արփի Աթաբեկյան
խմբագիր՝
Անժելա Ավագյան
կազմի դիզայնը և
էջադրումը՝
Սերա Դինքի և Սելին Համզաօղլուի
տպագրված է՝

Անտարես հրատարակչատանը 

Գիրքը հրատարակվել է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (Sida), Ուլոֆ Պալմե միջազգային կենտրոնի, Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի և Քրեստ հիմնադրամի աջակցությամբ։

Գրքում օգտագործված նկարները վերցված են «Les arméniens à la veille du génocide dans l’Empire ottoman» աշխատությունից (Ռ. Գևորգյան, Փ. Փաբուջյան, ARHIS, Փարիզ, 1992):

  • Նախաբան, Ալի Բայրամօղլու
  • Թուրքիայում հայ և արդյունաբերող լինել
  • «Ես իրավունք ունեմ ասելու, որ հայ եմ»
  • «Երբ հայրս մուսուլման դարձավ, մայրս տունը լքեց»
  • «Մուսա լեռան 40 օրվա մասին տատս է ինձ պատմել»
  • «Եթե հայ ես, ուրեմն բժիշկ կդառնաս»
  • Մալաթիայում հայ լինել
  • «Արևելյան Բայազետում ինչո՞ւ այդքան մոծակ կա, գիտե՞ս»
  • «Միայն մտերիմներիս եմ պատմում այդ մասին»
  • «Քադըքյոյից եմ, այս քաղաքի մի մասնիկն եմ»
  • «1915 թվականը չի մոռացվել, չի մոռացվելու»
  • «Այս երկրում հայ լինելը վատ բան է»
  • «Թուրքիայի Հանրապետության քաղաքացի եմ, բայց չեմ կարող ինձ թուրք անվանել»
  • «Միայն մի անգամ եմ խնդիր ունեցել»
  • «Զրկե՛ք ինձ պաշտոններից, ես այս անհավատին կյանքս կտամ»
  • «Քարտեզը վերցրած գալիս է»
  • Վերջաբան, Արուս Յումուլ
  • Անվանացանկ