Հայաստան-Թուրքիա երկխոսության ծրագրերի շրջանակներում 2018 թվականի փետրվարի 10-14-ը տասնմեկ գիտնականներից բաղկացած խումբը՝ ներառյալ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոռեկտորներ, դեկաններ և ամբիոնի վարիչներ, այցելեցին Թուրքիա։ Ծրագիրն իրականացվել է Հրանտ Դինք հիմնադրամի կողմից՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ –ի հետ համագործակցությամբ և Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Այցի նպատակն էր համախմբել երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունները և ճարտարապետության մասնագետներին՝ բացահայտելու համագործակցության հնարավորությունները: Խմբում ընդգրկված էին ճարտարապետներ, ճարտարապետական նախագծման, քաղաքաշինության, վերականգնման և վերակառուցման մասնագետներ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից (ՃՇՀԱՀ):
Ծրագրի ընթացքում մասնակից գիտնականները մի շարք հանդիպումներ ունեցան Ստամբուլի համալսարանների ճարտարապետական ֆակուլտետների, ճարտարապետական գրասենյակների և միությունների հետ, ինչպես նաև թուրքական կողմին ներկայացրեցին հայկական ճարտարապետության պատմական և ժամանակակից առանձնահատկությունները:
Գիտնականների խմբին հյուրընկալել էին MEF համալսարանի Արվեստի դիզայնի և ճարտարապետության ֆակուլտետը, ինչպես նաև համալսարանի ռեկտորը: Ճարտարապետության անվանի պրոֆեսոր դոկտոր Գյուլսուն Սաղլամերի միջնորդությամբ երկու համալսարանները տեղեկատվություն փոխանակեցին ճարտարապետության և դիզայնի իրենց ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև քննարկեցին ճարտարապետական կրթության մեջ առկա մոտեցումներն ու մեթոդաբանությունները: Խմբին ներկայացվեցին MEF համալսարանի ճարտարապետական ստուդիաները և ուսանողների ընթացիկ աշխատանքները: Համալսարանի ուսանողներն ու դասախոսական կազմը հնարավորություն ունեցան մասնակցելու հայկական ճարտարապետության պատմության և Հայաստանի ժամանակակից ճարտարապետության վերաբերյալ ՃՇՀԱՀ -ի պրոֆեսորների սեմինարներին։
Խումբը նաև այցելեց Քադիր Հաս համալսարանի Արվեստի և դիզայնի ֆակուլտետի Ճարտարապետության ամբիոն, ծանոթացավ ամբիոնի կազմին և ուսումնական ծրագրերին: Խումբը շրջայց կատարեց համալսարանի շենքում, որը Հովսեփ Ազնավուրի կողմից կառուցված ծխախոտի նախկին գործարան է եղել, ինչպես նաև այցելեց Ռեզան Հաս թանգարանի «Երկրի ժառանգությունը» ցուցահանդես, որը ներկայցնում է մ.թ.ա. 1-ին դարի ցուցանմուշներ։
Խումբը նաև այցելեց «Թաբանլըօղլու Ճարտարապետներ » ընկերություն և ծանոթացավ նրանց տարբեր մասշտաբների տեղական և միջազգային նախագծերին, շրջեց ընկերության գրասենյակներում և ստուդիաներում:
Բացի այդ, ՃՇՀԱՀ -ի գիտնականները հանդիպումներ ունեցան Ստամբուլի «Հայճար» ճարտարապետների և ճարտարագետների միության հետ և ծանոթացան նրա գործունեությանը, այդ թվում` Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության վերականգնմանն ուղղված նախագծերին:
Ermenistanlı mimarlık uzmanları Türkiye'yi ziyaret etti / Architecture experts from Armenia visited Turkey
Nuaca_2.jpg
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/NUACA/Nuaca_2.jpg
Nuaca_3.jpg
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/NUACA/Nuaca_3.jpg
Nuaca_4.jpg
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/NUACA/Nuaca_4.jpg
Nuaca_5.jpg
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/NUACA/Nuaca_5.jpg
Nuaca_6.jpg
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/NUACA/Nuaca_6.jpg
Nuaca_7.jpg
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/NUACA/Nuaca_7.jpg
Nuaca_8.jpg
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/NUACA/Nuaca_8.jpg
Nuaca_9.jpg
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/NUACA/Nuaca_9.jpg
Nuaca_10.jpg
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/NUACA/Nuaca_10.jpg
Nuaca_11.jpg
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/NUACA/Nuaca_11.jpg
Nuaca_12.jpg
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/NUACA/Nuaca_12.jpg
Nuaca_13.jpg
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/NUACA/Nuaca_13.jpg
Nuaca_14.jpg
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/NUACA/Nuaca_14.jpg
Nuaca_15.jpg
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/NUACA/Nuaca_15.jpg
Nuaca_16.jpg
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/NUACA/Nuaca_16.jpg
Nuaca_17.jpg
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/NUACA/Nuaca_17.jpg
Nuaca_18.jpg
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/NUACA/Nuaca_18.jpg
Nuaca_1.jpg
https://hrantdink.org/images/turkiye_ermenistan_galeriler/NUACA/Nuaca_1.jpg
Ծրագրի շրջանակում, արվեստի պատմաբան Էլմոն Հանչերի ուղեկցությամբ, խումբը նաև ուսումնասիրեց Ստամբուլի հայտնի ճարտարապետական և մշակութային վայրերը, ներառյալ՝ քաղաքի հայկական մշակութային ժառանգությունը: Մասնավորապես, խումբն այցելեց Այա Սոֆիայի տաճար, Դոլմաբահչե պալատ, Սուլեյմանիե մզկիթ, Կապույտ մզկիթ, Բազիլիկա ջրամբար, Ստամբուլի հայոց պատրիարքարան, Ստամբուլի հայ կաթոլիկ արքեպիսկոպոսություն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Աստվածածին եկեղեցիներ, Եդիկուլեի Սուրբ Փրկիչ հիվանդանոց: Խումբը նաև այցելեց Ստամբուլի ամենահին հայկական դպրոցներից մեկը` Կենտրոնական վարժարան, և ուսանողների հետ քննարկում անցկացրեց Հայաստանում ճարտարապետական կրթության և Հայաստանում բարձրագույն կրթությունը շարունակելու հնարավորությունների վերաբերյալ:
Դոց. պրոֆ. Էմմա Հարությունյանը և Դոց. պրոֆ. Զարուհի Մամյանը Հրանտ Դինք հիմնադրամում Լորի Զաքարի մոդերատորությամբ անցկացվող բաց քննարկմանը ներկայացրեցին «Հայկական ճարտարապետությունն անցյալից մինչ օրս» ելույթը, որը հնարավորություն ընձեռեց բոլոր հետաքրքրվողներին ծանոթանալու հայկական ճարտարապետության պատմությանը և արդի զարգացումներին:
Մամուլից
Հայկական ճարտարապետությունը մասնագետների աչքերով - Ակօս 16.02.2018
Հայաստան-Թուրքիա երկխոսության ծրագրերի շարքն իրականացնում է Հրանտ Դինք հիմնադրամը Գյումրու
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների,
կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:
#ukcssf