Կազմողներ՝
Նարոդ Ավջը, Ռուդի Սայաթ Փուլաթյան
Թարգմանիչ՝
Արփի Աթաբեկյան
1-ին հրատ., մարտ, 2022 թ.
238 էջ
«Խոսում են Սիվասի հայերը» Հրանտ Դինք հիմնարկի՝ 2011 թ. մեկնարկած բանավոր պատմության ծրագրի «Լռության ձայնը» շարքի չորրորդ հատորն է` արևելահայերեն թարգմանությամբ: Գրքում 69 հարցազրույցից ներառված է 12-ը, որոնք արվել են սիվասցի հայերի հետ 2018 թ. մայիսից 2019 թ. հունվարն ընկած ժամանակահատվածում:
Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Սիվասի (Սվազ, Սեբաստիա) սանջաքին կից 11 գավառակի 140 բնակավայրում մոտ 80 հազար հայ էր ապրում, հայերին պատկանող մոտ 150 կրթական հաստատություն, 14 վանք ու 128 եկեղեցի կար։ 1915 թվականին այդ բոլոր կրթական հաստատությունները ոչնչացվել են։ 1927 թ. 3500, իսկ 1938 թ.՝ 1000-ին մոտ բնակչությունը, «Քաղաքացի՛, թուրքերե՛ն խոսիր» արշավի, «Ունեցվածքի հարկի» և սեպտեմբերի 6-7-ի դեպքերի՝ նաև Սիվասի վրա ունեցած ազդեցության հետևանքով քսաներորդ դարի կեսերից սկսած արագորեն նվազեց։ Այսօր քաղաքում ու շրջակա գյուղերում միայն 20 հայ ընտանիք է ապրում։
1915 թ. հետո Սիվասի հայերի պատմությունները ցույց են տալիս, որ նրանց հավատը հասարակական վայրերից անձնական տարածքներ է տեղափոխվել և շարունակվել տներում, կրոնը, լեզուն նույնպես տանը, կանանց միջոցով է սերնդեսերունդ փոխանցվել։ 1950-ականների սկզբին՝ վերաբացումից կարճ ժամանակ առաջ, Սիվասի կենտրոնում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու պայթյունը Սիվասի և հայերի միջև ավելի խոր անդունդ առաջացրեց։
Այս գրքում հավաքված բանավոր պատմությունները 1915 թ. մասին Սիվասի հայերի հիշողության, ավանդույթների, հասարակության մեջ կանանց ու տղամարդկանց դերերի, Սիվասում եկեղեցու բացակայության պայմաններում կրոնը պահպանելու, տոները տոնելու, հայերից բացի այլ ժողովուրդների հետ հարաբերությունների և տարածաշրջանից գաղթելու պատճառների մասին են։
Սեղմեք այստեղ՝ գրքի թուրքերեն տարբերակի համար («Sivaslı Ermeniler Konuşuyor»)։
- վերնագիր`
- ԼՌՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ IV
ԽՈՍՈՒՄ ԵՆ ՍԻՎԱՍԻ ՀԱՅԵՐԸ - բնօրինակի վերնագիր`
- Sessizliğin Sesi: Sivaslı Ermeniler Konuşuyor (2021)
- ISBN`
- 978-9939-76-843-4
- էջ՝
- 238
- լայնք՝
- 150 մմ
- բարձրություն`
- 210 մմ
- տպագրված է՝
- մարտ, 2022 թ.
- լեզու՝
- հայերեն
- կազմողներ՝
- Նարոդ Ավջը, Ռուդի Սայաթ Փուլաթյան
- հարցազրույցները
- վարել են՝
- Նարոդ Ավջըն, Լինդա Էրբիրբիրը, Մուրադ Գյոզօղլուն, Վահագն Քեշիշյանը, Իջլալ Այշե Քյուչուքքըրջան, Քորայ Լյոքերը, Քարուն Օզչելիքը, Արիջան Փաքերը, Ռուդի Սայաթ Փուլաթյանը, Լարա Թաշը, Ալթուղ Յըլմազը
- թարգմանիչ՝
- Արփի Աթաբեկյան
- խմբագիր՝
- Անժելա Ավագյան
- սրբագրիչ՝
- Արմենուհի Նիկողոսյան
- կազմի դիզայնը և
- էջադրումը՝
Սերա Դինքի և Սելին Համզաօղլուի- տպագրված է՝
- «Գրքի ինստիտուտ» մշակութային հասարակական կազմակերպության կողմից
Գիրքը հրատարակվել է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (Sida), Ուլոֆ Պալմե միջազգային կենտրոնի, Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի և Քրեստ հիմնադրամի աջակցությամբ։
- Նախաբան, Ռուդի Սայաթ Փուլաթյան
- Սիվասում ո՛չ եկեղեցի ենք տեսել, ո՛չ դպրոց
- «Դուք այս երկրում արդեն անհայրենիք եք»
- Այդ կավաջրից բամբակի նման փափուկ էինք դառնում
- Լավ մարդը կրոն, ազգություն չի ճանաչում
- Գնաց ու էլ հետ չդարձավ...
- Ամեն ինչ Չաթում է միավորվում
- Ընտանիքս ստամբուլցի է, ես՝ սիվասցի
- Չեն կարողացել ասել՝ սա իմ տատի տունն է
- Գեմերեքը ազնվական վայր է
- «Ասացի՝ հայրենիքս է, Ստամբուլից հրաժարվեցի»
- Սիվասում փակ տուփի մեջ ենք մեծացել
- Պատին մոծակ կա
- Վերջաբան, Նարոդ Ավջը
- Անվանացանկ