Կազմող՝

Ֆերդա Բալանջար

Թարգմանիչ՝

Արփի Աթաբեկյան

1-ին հրատ., նոյեմբեր, 2021 թ.
267 էջ

Թուրքիայում, Հայաստանում և Սփյուռքում ապրող դիարբեքիրցի հայերի մասին աշխատության շրջանակներում ընդհանուր առմամբ 81 հոգու հետ ենք հանդիպել, որոնցից 22-ը՝ Ստամբուլում, 16-ը՝ Դիարբեքիրում, 9-ը՝ Լիբանանում, 9-ը՝ Նյու Յորքում, 7-ը՝ Մոնրեալում, 4-ը՝ Տորոնտոյում, 4-ը՝ Լոս Անջելեսում, 4-ը՝ Երևանում, 3-ը՝ Նյու Ջերսիում։ Հանդիպումները եղել են 41 կնոջ և 40 տղա մարդու հետ։ Նրանց թվում կան մարդիկ, որոնք հայկական ինքնությամբ են ապրում, մուսուլման են դարձել, հետո կրկին ընդունել հայկական ինքնությունը կամ փորձում են վերադառնալ, կամ իրենց և՛ մուսուլման, և՛ հայ են համարում:
Այս աշխատությունը նաև Դիարբեքիրի հայերի մշակութային գոյությունը նորից պատկերացնելու, վերականգնելու նախաձեռնություն է։ Այդ պատկերացման ու վերականգնման փորձերի տեսանկյունից մեծ կարևորություն ունի մինչև 1980-ականները գործող, բայց հետևորդների պակասի հետևանքով փլատակների վերածված Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին, որը ոչ վաղ անցյալում Դիարբեքիրի քաղաքապետարանի և հայկական կազմակերպությունների համագործակցությամբ վերականգնվեց ու վերաբացվեց։ Այս գիրքը կորած հիշողության ծովի փոքր կաթիլներից մեկն է։
Առաջաբանը՝ Ալի Բայրամօղլուի 

«Խոսում են Դիարբեքիրի հայերը» գրքում տեղ գտած պատմությունները կարդալիս ակամայից բանավոր պատմության տարբեր նրբությունների մասին էի մտածում։ Այստեղ կան կյանքի պատմություններ, որոնք կարդացողի շադրությունը հրավիրում են ճշմարտությանը, զգացմունքները վեր են դասում բազմաշերտ ուժից և իշխանությունից և այդ հին քաղաքի, բոլորի, ամեն ինչի վրայից մեզ վրա քամահրական հայացք նետում։ Ինչպես «Լռության ձայնը» շարքի առաջին հատորում, այնպես էլ այստեղ անհնար է չզգալ Դիարբեքիրի՝ մեզ հաղորդած զգացմունքային ծանրությունը։ Այսօր դեռ քաղաքներ ունենք, որ պահպանել են իրենց բնիկ ինքնությունը։ Երբ Դիարբեքիրի հայերն են խոսում, մարդ ակամայից միտք է անում տարիների գաղտնիքների մասին, որ քաղաքի պարիսպներից դուրս են գալիս ու մեզ այցելում։
Վերջաբանը՝ Արզու Օզթուրքմեն

Սեղմեք այստեղ՝ գրքի թուրքերեն տարբերակի համար («Diyarbakırlı Ermeniler Konuşuyor»)։
Սեղմեք այստեղ՝ գրքի անգլերեն թարգմանության համար («Diyarbakır's Armenians Speak»)։

վերնագիր`
ԼՌՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ II
ԽՈՍՈՒՄ ԵՆ ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՀԱՅԵՐԸ
բնօրինակի վերնագիր`
Sessizliğin Sesi: Diyarbakırlı Ermeniler Konuşuyor (2012)
ISBN`
9789939767666
էջ՝
267
լայնք՝
150 մմ
բարձրություն`
210 մմ
տպագրված է՝
նոյեմբեր, 2021 թ.
լեզու՝
հայերեն
կազմող՝ 
Ֆերդա Բալանջար
հարցազրույցները
վարել են՝
Ալթուղ Յըլմազը, Բերջ Արաբիանը, Ջերեն Օջաքը, Դենչա Քարթունը, Էմինե Քոլիվարը, Ըշընսու Քոչը, Լորա Բայթարը, Մարալ Դինքը, Մելիսա Բահարը, Մուրադ Գյոզօղլուն, Սիլվա Դիքմեն Օզյերլին, Թաբիթա Թոփարլաքը, Ույգար Գյուլթեքինը, Զեյնեփ Էքիմ Էլբաշըն
թարգմանիչ՝
Արփի Աթաբեկյան
խմբագիր՝
Անժելա Ավագյան
սրբագրիչ՝
Արմենուհի Նիկողոսյան
կազմի դիզայնը և
էջադրումը՝

Սերա Դինքի և Սելին Համզաօղլուի
լուսանկարները՝
Բերջ Արաբեանի
տպագրված է՝
«Գրքի ինստիտուտ» մշակութային հասարակական կազմակերպության կողմից

Գիրքը հրատարակվել է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (Sida), Ուլոֆ Պալմե միջազգային կենտրոնի, Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի և Քրեստ հիմնադրամի աջակցությամբ։

 

  • Նախաբան, Ալի Բայրամօղլու 
  • «Մուսուլման էլ լինես, ոսկորդ հարամ է» 
  • Հայերի վտարումը Դիարբեքիրի հոգին իր հետ տարավ 
  • Հայոց պատմությունը Լոս Անջելեսում եմ սովորել 
  • Պապս ասում էր՝ ոչ ոք թող չիմանա, որ թրից պրծած ենք 
  • Կրոնափոխել են, վկայականի մեջ էլ գրել՝ «մյուհթեդի» 
  • Եթե ներողություն խնդրեն, գուցե ներես, բայց չես կարող մոռանալ 
  • Մուսուլման եմ ու հայ, չես հավատում՝ պատմությա՛նը նայիր 
  • Մեր կրոնափոխ բարեկամները 1915 թվականի մասին մեզնից ավելի լավ գիտեն 
  • Եթե մարդ իրեն հայ է զգում, ուրեմն հայ է 
  • Ուզում ենք միշտ հիշեցնել, որ հայերը Դիարբեքիրում են ապրել 
  • Որքան հայ եմ, այնքան քուրդ, որքան քուրդ եմ, այնքան հայ եմ 
  • Եթե Թուրքիա գնամ, կուզեմ Դիարբեքիրը տեսնել 
  • Մեր օրորոցայինները և՛ հայերեն էին, և՛ քրդերեն 
  • Եթե անգամ մուսուլման լինեմ, ինձ հայ եմ զգում 
  • Ստամբուլում էլ, Կանադայում էլ հայերը մեզ ջերմ չեն ընդունել 
  • Մայրս հորս ասում էր՝ թրից պրծած Մոսկո՛վ 
  • Վերջաբան, Արզու Օզթուրքմեն 
  • Անվանացանկ  263