Կազմող՝

Ֆերդա Բալանջար

Թարգմանիչ՝

Նարինե Թադևոսյան

1-ին հրատ., փետրվար, 2022 թ.
205 էջ

«Խոսում են Անկարայի հայերը» Հրանտ Դինք հիմնարկի՝ 2011 թ. մեկնարկած բանավոր պատմության ծրագրի «Լռության ձայնը» շարքի երրորդ հատորն է: Գրքում 40 հարցազրույցից ներառված են 10-ը, որոնք արվել են Ստամբուլում, Անկարայում, Ֆրանսիայում և Ավստրիայում ապրող անկարացի հայերի հետ:

Առաջին համաշխարհային պատերազմի նախաշեմին Անկարայի սանջակում 28858 հոգանոց հայկական համայնք կար, որի շուրջ կեսը բնակվում էր նահանգի կենտրոնական Անկարա քաղաքում։ Անկարայի հայ համայնքի առանձնահատկությունը կաթոլիկ եկեղեցու հետևորդների մեծ թիվն էր։ 1914 թվականի մարդահամարի համաձայն՝ քաղաքում բնակվող 11246 հոգանոց հայկական համայնքի 70 տոկոսը կաթոլիկ էր։ Մյուս առանձնահատկությունն այն էր, որ հայերը որպես գրավոր լեզու օգտագործում էին հայատառ թուրքերենը, սակայն խոսում էին թուրքերեն։
Քաղաքի կրթական ենթակառուցվածքներն էլ բավականին զարգացել էին. կաթոլիկները ուսումնական հաստատություն ունեին (1200 սան), առաքելական համայնքը՝ դպրոց և քոլեջ (400 սան), 2 մասնագիտական դպրոց, երկու մանկապարտեզ։ Բողոքականները ևս 2 հաստատություն ունեին։ Ընդհանուր առմամբ, այդ դպրոցներում կրթություն ստացող սաների թիվն անցնում էր 2000-ից։ Բայց չնայած դրան՝ հայ բնակչության մեծ մասը դեռ թուրքերեն էր խոսում. Հայերեն խոսքը մեծ տարածում չուներ:
1915 թվականի սեպտեմբերի սկզբին Անկարայի առաքելական և կաթոլիկ համայնքների բնակիչները՝ կանայք, երեխաներն ու տարեցները, ոստիկանության պահանջով դուրս բերվեցին իրենց տներից, և տները կնքվեցին։ Հազարների հասնող այդ քարավանը հավաքվեց քաղաքից դուրս գտնվող մի կայարանում։ Այստեղ մնացին առնվազն 25 օր։ Դա բավականաչափ ժամանակ էր տեղահանվածների ունեցվածքը խլելու և գեղեցկադեմ աղջիկներին մահմեդականացնելու կամ մուսուլմանի հետ ամուսնության հարկադրելու համար։ Նրանց, ովքեր ընդունեցին այդ առաջարկը, թույլ տրվեց վերադառնալ քաղաք։ Մյուսները, ի վերջո, ուղարկվեցին Էսքիշեհիր և Քոնյա, իսկ այնտեղից էլ միացան Սիրիա ուղարկվող գաղթականների քարավաններին։ Թեև զինվորականները ևս «սպանվում կամ աքսորվում» էին, «զինվորի ընտանիք» կարգավիճակով Անկարայում մնացած մի քանի հարյուր ընտանիք կար։ Շատ հավանական է, որ այդ բացառությունների նպատակը օտարերկրյա դիվանագետների հնարավոր բողոքների կանխումն էր։
Այս գրքում ձեզ ներկայացվելիք վկայությունների մեծ մասը, ամենայն հավանականությամբ, այս ընտանիքների պատմություններն են, որոնցից յուրաքանչյուրն իր ուրույն փորձն ունի:
Առաջաբանը՝ Ռեյմոնդ Հ. Գևորգյանի

Սեղմեք այստեղ՝ գրքի թուրքերեն տարբերակի համար («Ankaralı Ermeniler Konuşuyor»)։
Սեղմեք այստեղ՝ գրքի անգլերեն թարգմանության համար («Ankara's Armenians Speak»)։

վերնագիր`
ԼՌՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ III
ԽՈՍՈՒՄ ԵՆ ԱՆԿԱՐԱՅԻ ՀԱՅԵՐԸ
բնօրինակի վերնագիր`
Sessizliğin Sesi: Ankaralı Ermeniler Konuşuyor (2013)
ISBN`
978-9939-76-835-9 
էջ՝
205
լայնք՝
150 մմ
բարձրություն`
210 մմ
տպագրված է՝
 փետրվար, 2022 թ.
լեզու՝
հայերեն
կազմող՝ 
Ֆերդա Բալանջար
հարցազրույցները
վարել են՝
Արև Չոլաքիանը, Դույգու Ջոշքունթունան, Էմինե Քոլիվարը, Ֆերդա Բալանջարը, Հիլալ Օզթաշը, Իրեմ Քըսաքյուրեքը, Մարալ Դինքը, Մելիսա Քաբարաջյանը, Մուրաթ Գյոզօղլուն, Սերդար Քասաքյանը, Սիլվա Օզյերլին, Զեյնեփ Էքիմ Էլբաշըն
թարգմանիչ՝
Նարինե Թադևոսյան
խմբագիր՝
Անժելա Ավագյան
սրբագրիչ՝
Արմենուհի Նիկողոսյան
կազմի դիզայնը և
էջադրումը՝

Սերա Դինքի և Սելին Համզաօղլուի
տպագրված է՝
«Գրքի ինստիտուտ» մշակութային հասարակական կազմակերպության կողմից

Գրքում օգտագործված նկարները վերցված են Ռ. Հ. Գևորգյանի և Պ. Բ. Փաբուճյանի՝ «Les Arméniens dans l’Empire Ottoman à la veille du génocide» [«Հա յերն Օս մանյան կայսրությու նում ցե ղաս պա նության նա խօր յա կին»] («Արաս հրա տարակ չություն», 2012 թ.) գրքից և Զաքարիա Միլդանօղլուի արխիվից:

Գիրքը հրատարակվել է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (Sida), Ուլոֆ Պալմե միջազգային կենտրոնի, Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի և Քրեստ հիմնադրամի աջակցությամբ։

 

  • Ներածություն, Ֆերդա Բալանջար
  • Նախաբան, Ռայմոնդ Հ. Գևորգյան
  • Եթե հայ ես, համակարգում շատ սահմանափակ տեղ կարող ես գտնել
  • Թուրք չեմ, բայց իր երկիրը սիրող թուրքաբնակ եմ
  • Անկարայում եկեղեցու առկայությունը մեծ բարեբախտություն է
  • Ավստրիայում թոռներիս թուրքերեն եմ սովորեցնում
  • Հայերը գնացին, լիությունը սպառվեց...
  • Հայության հետ կապս բացատրում եմ մորական տատիս հանդեպ սիրով
  • Ծնվել եմ որպես հայ, բայց քրիստոնյա լինելու համար ջանք եմ թափել
  • Հպարտ եմ, որ Անկարայից եմ, բայց Անկարայում ապրել չեմ ուզում
  • Մորս կտակը. չկորչենք, չկորցնենք
  • Բյուրոկրատիայի քաղաք Անկարայում հայ լինել՝ նշանակում է պետական աշխատող չլինել
  • Վերջաբանի փոխարեն. «կա բայց չկա»-ի կծիկը քանդել..., Օզգյուլ Բալ
  • Անվանացանկ