2015 թ․ մարտից սկսած՝ Հրանտ Դինք հիմնադրամն իր գործունեությունը վարում է Անարատ հղության շենքում։
Անարատ հղության քույրերի միաբանությունը 1840 թ․ հիմնադրել է Հայ կաթոլիկների պատրիարք Պետրոս Թ Հասունյանը։ Վարժարանում կրթության կազմակերպումը ստանձնել է Քույր Հաջի Անտոնյանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով աղքատ ընտանիքների աղջիկներին վարժարան բերելուն, նրանց կրոնական կյանքին պատրաստելուն և պատշաճ կրթություն տալուն։
Միաբանության կենտրոնական մասնաշենքը կառուցվել է Ստամբուլի Փերա թաղամասի Վալիդ Չեշմե փողոցում։ Ստամբուլում նախակրթարաններ, տարրական ու ավագ վարժարաններ հիմնադրելուց հետո միաբանությունը հանձն է առել կրթություն կազմակերպել Արևելյան նահանգներում ու Կիլիկիայում։
Բեյողլուի Անարատ հղության հայ կաթոլիկ քույրերի վանքի Անարատ հղության վարժարանը և վարժարանի հիմնադրամը բացվել են 1903 թ․։ Շենքի փոքր ու անբավարար լինելու պատճառով 1915թ․ վարժարանը տեղափոխվել է Օլչեքի 198 հասցե (ներկայում՝ Պապա Ռոնջալի փողոց): Սկզբնական տարիներին վարժարանը տրամադրում է տարրական ու միջնակարգ կրթություն։ 1922-23 թվականներին միջնակարգ դպրոցի մասնաշենքը փակվում է։ 1949 թ․ բացվում է նախակրթարանը։ Վարժարանի շենքը վերանորոգվում է 1949, 1956 և 1972 թվականներին։ 2004 թ․ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշում է դադարեցնել կրթական գործունեությունն աշակերտների անբավարար թվի պատճառով։ 1961-1964 թթ․ վարժարանն ուներ 12 վարժապետ ու 235 աշակերտ, իսկ 1995 թ․՝ ընդամենը 54 աշակերտ վարժարանում և 14-ը՝ նախակրթարանում։