2009 թվականից ի վեր Հրանտ Դինք հիմնադրամն իրականացնում է Հայստան-Թուրքիա լրագրողների երկխոսության ծրագիրը՝ նպատակ ունենալով ամրապնդել Թուրքիայի և Հայաստանի լրագրողների միջև կապը և նպաստել երկու երկրների հաղորդակցության և նորությունների հաղորդման անմիջական և ճշգրիտ ուղիների ստեղծմանը։ Մենք խորապես համոզված ենք, որ հարևան երկրում ժամանակ անցկացնելը շատ կարևոր դեր ունի նրա ժողովրդին, մշակույթը, սոցիալական ու տնտեսական առանձնահատկությունները ճանաչելու, ինչպես նաև միմյանց միջև մշակույթի, զբոսաշրջության և մասնագիտական համագործակցության առումով ավելի ամուր կապեր ստեղծելու գործում:
Յուրաքանչյուր տարի երկու հարևան երկրներից տասը լրագրող, ովքեր աշխատում են տարբեր թերթերում, հեռուստաալիքներում և առցանց լրատվամիջոցներում, հրավեր են ստանում այցելելու հարևան երկիր և մասնակցելու հատուկ մշակված 1-շաբաթյա ծրագրին: Իրագործումից ի վեր, ծրագրում ընդգրկվել է մոտ 140 լրագրող: Ծրագրի շնորհիվ լրագրողներն իրենց առաջին այցն են կատարում հարևան երկիր, որտեղ նրանք դեմ առ դեմ հանդիպում են ունենում առնվազն 15 տարբեր անձանց և կազմակերպությունների հետ, այդ թվում՝ իրենց գործընկերների, լրատվամիջոցների, քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների և ակադեմիայի ներկայացուցիչների։