Հրանտ Դինք հիմնարկը 2026 թ. հունիսի 4–8-ը Երևանում իրականացրեց Հայաստան-Թուրքիա լրագրողների երկխոսության ծրագիրը։ Ծրագրի 14-րդ տարում Թուրքիայի տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող հինգ լրագրող այցելեցին հարևան երկիր՝ լուսաբանելու Հայաստանի խորհրդարանական ընտրությունները։ Ծրագրի նպատակն է խթանել Թուրքիայի և Հայաստանի լրագրողների միջև երկարատև մասնագիտական կապերի ձևավորումը և նպաստել երկու երկրների միջև առողջ տեղեկատվական հոսքի զարգացմանը:

Առաջին անգամ Հայաստան ժամանած «ANKA» լրատվական գործակալությունը, «Evrensel», «Fayn», «İlke TV» և «Serbestiyet» լրատվամիջոցները ներկայացնող լրագրողները մասնակցեցին մի շարք հանդիպումների և քննարկումների՝ ծանոթանալով Հայաստանի քաղաքական իրավիճակին, ընտրություններից հետո հնարավոր զարգացումներին, տարածաշրջանային վերջին գործընթացներին, ինչպես նաև այդ զարգացումների համատեքստում Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։

Այցի առաջին օրը լրագրողները հանդիպեցին Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ՝ քննարկելով նախընտրական ժամանակահատվածում արձանագրված ապատեղեկատվության դեպքերը և Հայաստանում մեդիա դաշտի առանձնահատկությունները։ Նույն օրը նրանք նաև հանդիպիպեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Սարգիս Խանդանյանին և Մարիա Կարապետյանին։ Երեկոյան լրագրողները մտքերի փոխանակում ունեցան «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը. միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագիրն իրականացնող կոնսորցիումի անդամների հետ։

Այցի կարևոր դրվագներից մեկը լրագրողների համար հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից անցկացված նախընտրական վերջին հանրահավաքն էր: Թուրքիայից ժամանած լրագրողները հնարավորություն ունեցան հետևելու հանրահավաքում տիրող մթնոլորտին և իշխող կուսակցությանը սատարող մարդկանց տրամադրություններին։

Ծրագրի երկրորդ օրը մեկնարկեց Հայկական խորհուրդ ՀԿ-ում կազմակերպված հանդիպմամբ, որի ընթացքում կազմակերպության նախագահ Արեգ Քոչինյանը և մյուս փորձագետները ներկայացրին Հայաստանի ներքաղաքական զարգացումները, տարածաշրջանային գործընթացները, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը և այդ գործընթացի վրա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ազդեցությունը։ Այնուհետև Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի մեդիա դաշտը։ Այս հանդիպումներից հետո լրագրողներին միացավ պատմաբան և դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը, և լրագրողները հնարավորություն ունեցան ծանոթանալու նախկին դիվանագետի դիտարկումներին։  Այս օրը Եվրասիա համագործակցություն հիմնադրամում տեղի ունեցավ նաև հանդիպում-քննարկում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և մարդու իրավունքների ոլորտի փորձագետների հետ, որի ընթացքում անդրադարձ կատարվեց Թուրքիայի և Հայաստանի քաղաքական, սոցիալական ու տնտեսական զարգացումներին։ Օրվա ավարտին լրագրողները հանդիպեցին նաև հայաստանյան դաշտի գործընկերներին։

 

Ընտրությունների օրը լրագրողներն այցելեցին այն ընտրատեղամասը, որտեղ քվեարկելու էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընտրական օրվա մթնոլորտին հետևելուց հետո լրագրողները ճաշեցին Հրանտ Դինք հիմնարկի Հայաստան-Թուրքիա փորձագետների երկխոսության խմբի անդամներից Հայաստանի առաջատար իրավապաշտպան փաստաբաններից Արա Ղազարյանի և Նունե Սարգսյանի հետ։ Այնուհետև պատվիրակությունը հանդիպեց  «CivilNet»-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանի հետ՝ քննարկելով ընտրությունների վերաբերյալ առկա հարցումներն ու կանխատեսումները։ Ծրագրի ավարտին՝ Հայաստանի և տարածաշրջանի համար կարևոր նշանակություն ունեցող խորհրդարանական ընտրությունների երեկոյան, լրագրողները հետևեցին գործընթացներին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

 

Լրագրողների կողմից արված հրապարակումները.

Erivan’dan seçim öncesi izlenimler: Türkiye ile sınır açılsa ertesi gün kuyruk olacaktır

Ermenistan’da kritik seçim günü: Paşinyan istediğini alabilecek mi? 

Ermenistan seçimlere gidiyor: Gündemde Türkiye ile normalleşme, dezenformasyon, ve Karabağ yer alıyor

Ermenistan’da parlamento seçimi: Oy sayımı devam ediyor, Paşinyan zaferini ilan etti 

Erivan’da Türkçe konuştuğu için tepki gören Garo Paylan: Normalleşme hızlanmalı

Ermenistan sandık başında: Paşinyan oyunu kullanıp Türkiye mesajı verdi

Ermenistan’da en çok tanınan Türk gazeteci

Oyunu kullanan Paşinyan’dan Türkiye mesajları… “Demokrasi bölgesel barışa ulaşmak için bir araç da. Türkiye ile diplomatik ilişkilerimizin kurulmasını bekliyoruz. Eminim ki önümüzdeki aylarda Türkiye ile sınırlar ve demiryolları açılacak.” 

Ermenistan bugün sandıkta: Ülkenin kader seçimi… 2,5 milyon seçmenin oy kullanacağı seçimlerde 18 siyasi parti ve blok yarışıyor. Son anketlere göre Paşinyan’ın Sivil Sözleşme Partisi önde. Paşinyan, oy vermeye meşhur şapkasıyla geldi

Serbestiyet Ermenistan seçimlerini izliyor… Seçimleri izlemek için Erivan’da bulunan HDP eski milletvekili Garo Paylan’a Erivan caddelerinde halk yoğun ilgi gösterdi. Erivan’da milliyetçi bir kadın Türkçe konuştuğu için Paylan’a tepki göstermişti

Paşinyan, Erivan’daki partisinin mitinginde bateri çaldı

Ağrı Dağı mı, Aragats Dağı mı? Ermenistan sandıkta kendini seçiyor

 


Հայաստան-Թուրքիա լրագրողների երկխոսության ծրագիրը 2026-2027 թթ. իրականացվում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակներում։