Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի՝ Թուրքիայի գրասենյակի աջակցությամբ Հրանտ Դինք հիմնարկը 2023 թ․ մայիսի 13-18-ը իրականացրեց Հայաստան-Թուրքիա լրագրողների երկխոսության ծրագիրը: Նպատակ ունենալով ամրապնդել Թուրքիայի և Հայաստանի լրագրողների միջև համագործակցությունը և նպաստել անմիջական և ճշգրիտ լրատվության փոխանակման միջոցների ստեղծմանը՝ ծրագրի 11-րդ տարում Հայաստանից հինգ լրագրող այցելեց Թուրքիա՝ լուսաբանելու նախագահական և խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը։

«Արմենպրես» լրատվական գործակալությունը, «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի հայկական ծառայությունը (Ազատություն), «ՍիվիլՆեթ» լրատվականը, «PanArmenian.net»-ը և «Առավոտ» օրաթերթը ներկայացնող լրագրողները հնարավորություն ունեցան հանդիպելու Ստամբուլի և Անկարայի իրենց գործընկերներին։ Ընտրության օրը լրագրողներն այցելեցին ընտրատեղամասերից մեկը և հետևեցին քվեարկության ընթացքին։ 2023 թ․ մայիսի 15-ին կազմակերպվեց կլոր-սեղան քննարկում՝ Թուրքիայում գործող լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ միասին։ Երկու երկրների մասնակիցները քննարկեցին այն մարտահրավերները, որոնց նրանք բախվում են որպես լրագրողներ: Նրանք մասնավորապես անդրադարձան խոսքի ազատության հետ կապված խնդիրներին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործում քաղաքացիական հասարակության դերին, Թուրքիայում ընտրությունների արդյունքներին ու դրանց հնարավոր հետևանքներին, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին ու դրանց ազդեցությանը Հայաստան-Թուրքիա բանակցությունների վրա։ Ստամբուլում և Անկարայում կազմակերպվեցին նաև մի շարք անհատական հանդիպումներ քաղաքական գործիչների, վերլուծական կենտրոնների և լրատվամիջոցների հետ։ Առանձնակի հետաքրքրության արժանացան «Teyit.org» փաստերի ստուգման գործակալության և «Bianet» առցանց լրատվականի ներկայացուցիչների հետ հանդիպումները։ Իրենց քննարկումների ընթացքում Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները պարզեցին, որ ունեն բազմաթիվ ընդհանուր փորձառություններ, և փորձեցին համագործակցության ուղիներ հաստատել:

Այցի շրջանակներում լրագրողները հանդիպեցին նաև Թուրքիայի հայալեզու մամուլի՝ «Ակօս», «Ժամանակ» և «Մարմարա» թերթերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներ եղան հայկական տարբեր կառույցների՝ եկեղեցիների, դպրոցների, հիվանդանոցների և հրատարակչությունների ներկայացուցիչների հետ։ Այս զրույցների ընթացքում մասնակիցներն անմիջական աղբյուրներից տեղեկացան Թուրքիայի հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերների, հետընտրական ակնկալիքների և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին:

Պաշտոնական հանդիպումներից զատ՝ լրագրողները հնարավորություն ունեցան ուսումնասիրել Ստամբուլի հայկական մշակութային ժառանգությունը, ինչպես նաև այցելել մի շարք տեսարժան վայրեր։

Երկխոսության ծրագրի մասնակիցները հեղինակել են բազմաթիվ հոդվածներ և տեսանյութեր, որոնք հասանելի են առցանց: 

 


Մամուլ

«Թուրքիայի տնտեսության վիճակն ազդում է համայնքային մարմինների վրա»։ Սիվիլնեթ
«Ընտրությունների երկրորդ փուլը ձևական բնույթ է կրում»։ Սիվիլնեթ
«Թուրքիան գնում է երկրորդ փուլի, արդյունքներն անկանխատեսելի են»։ Սիվիլնեթ
«Թուրքիան այսօր նախագահ և խորհրդարան է ընտրում»։ Ազատություն
«Ինչպե՞ս են Թուրքիայում անցնում ընտրությունները, Ստամբուլից պատմում է Կարլեն Ասլանյանը»։ Ազատություն
«Ամենայն հավանականությամբ Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի»։ Ազատություն
«Ինչպե՞ս կանդրադառնան Թուրքիայի ընտրությունները հայ-թուրքական հարաբերությունների վրա»։ Ազատություն
««Սա լավ լուր չէ»․ Փայլանի համոզմամբ, Էրդողանն ընտրությունների երկրորդ փուլում կհաղթի»։ Ազատություն
«Պոլսահայ համայնքում հիմնականում արդեն բացասական են գնահատում ընտրությունների հնարավոր երկու ելքն էլ»։ Ազատություն
«Քըլըչդարօղլուի հաղթանակի դեպքում թերևս ավելի լավ կարող են լինել հայ-թուրքական հարաբերությունները․ «Մարմարա» հրատարակության տնօրեն»։ Ազատություն
«Թուրքիայում տեղի են ունենում վերջին տարիների ամենավճռորոշ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները»։ Արմենպրես
«Էրդողանը նախագահական ընտրությունների առաջին փուլում չի հաղթահարում ընդդիմության թեկնածուի արգելքը»։ Արմենպրես
«Պոլսահայ գործիչն ընտրություններից հետո Հայաստանի նկատմամբ Թուրքիայի պետական քաղաքականության փոփոխություն չի ակնկալում»։ Արմենպրես
«Հայերն ավելի անձայն են լինելու այս ժամանակահատվածում. Փայլանը հիասթափված է Թուրքիայի ընտրությունների արդյունքներից»։ Արմենպրես
«Թուրքիայի նորընտիր մեջլիսը միայն մեկ հայ պատգամավոր կունենա»։ Արմենպրես
«Փափագում ենք, որ Հայաստանն ու Թուրքիան հաշտ լինեն. Ստամբուլի «Մարմարա» թերթի տնօրեն»։ Արմենպրես
«Թուրքիայի հայկական օրաթերթի խմբագիրը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում վատատես չէ»։ Արմենպրես
«Տրամադրությունները Ստամբուլում՝ ընտրություններից հետո․ Էրդողանի ցուցանիշներն աստիճանաբար նվազում են»։ Առավոտ
«Թուրքիայում նախագահ և խորհրդարան են ընտրում. Էրդողա՞ն, Քըլըչդարօղլո՞ւ, թե՞ երկրորդ փուլ»։ Առավոտ
«Այսօր միայն Զանգեզուրի միջանցքն է մնացել որպես ռեալպոլիտիկ» (անգլերենով)։ Առավոտ
«Մենք ունենք երկու հայրենիք՝ Թուրքիան և Հայաստանը։ Մենք փափագում ենք, որ մեր երկու հայրենիքներն իրար հետ խաղաղ լինեն» (անգլերենով)։ Առավոտ
«Նոր, բացասական փուլ է սպասվում Թուրքիա-Հայաստան հարաբերություններում» (անգլերենով)։ Առավոտ
«Ավելի ազգայնական խորհրդարան է, ավելի ազգայնական դաշինքներ։ Սա լավ չէ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների համար» (անգլերենով)։ Առավոտ
«Եթե նրանք բողոք են ներկայցնում արձանի դեմ, ապա մենք էլ պետք է բողոք ներկայացնենք հայկական թաղամասում Թալաթ Փաշայի անվան փողոցի և դպրոցի դեմ» (անգլերենով)։ Առավոտ
«Չեմ կարծում, որ այս կամ այն նախագահը կարողանա Թուրքիայում պետական քաղաքականություն փոխել»։ Առավոտ
«Թուրքիայի ընտրված ազգայնամոլության թիրախում. ՊոստՌեգիոն»։ Երևանի ձայնը
«Թուրքիայի ընտրված ազգայնամոլության թիրախում»։ PanArmenianNet


 
Սույն ծրագիրն իրականացվել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի՝ Թուրքիայի գրասենյակի աջակցությամբ: