Հիմնադրամների գլխավոր վարչության, «Կանանց հիմնած հիմնադրամների» կողմից կազմակերպված Հիմնադրամների 35-րդ շաբաթվա շրջանակում, որը տեղի ունեցավ 2018թ. մայիսի 7-12-ը, Հրանտ Դինք հիմնադրամը և Քալֆայան մանկատուն հիմնադրամը ներկայացրին «Քույր Սրբուհի Քալֆայանի 152-ամյա հիմնադրամը» պանելային քննարկումը։
1866թ․ Սրբուհի Քալֆայանի հիմնած հիմնադրամը դարձավ առանցքային հաստատություն որբ աղջիկների կրթության գործում։ Քույր Քալֆայանը ծնվել է 1822թ․ Կարթալում։ 18 տարեկան էր, երբ կարգվեց միանձնուհի։ 1865թ․ խոլերայի համաճարակի ընթացքում մեծաթիվ երեխաներ էին որբանում, ուստի Քույր Քալֆայանն իր Հասկոյի տունն օգտագործում է նրանց ձեռագործ աշխատանք սովորեցնելու համար։ Հայ համայնքի աջակցությամբ 1866թ․ նա հիմնում է Քալֆայան որբանոցը։ Որբերի աճող թվով պայմանավորված՝ որբանոցը տեղափոխվում է Հալըջըօղլուում գտնվող նոր շինություն։ Սրբուհի Քալֆայանն իր ողջ կյանքը նվիրել է չքավոր ու որբ երեխաների կրթությանը։ Կյանքից հեռացել է 1889թ․՝ միանձնուհիներին պատգամելով շարունակել որբանոցի գործը։ Ավելի քան 150 տարվա ժառանգությամբ՝ հաստատությունը շարունակում է որպես տուն ու դպրանոց ծառայել բազմաթիվ աղջիկների համար իր ներկայիս վայրից՝ Ուսկյուդարից։ Քննարկման ընթացքում կանդրադառնանք Քույր Քալֆայանի կյանքին, որբանոց հիմնելու նրա կանացի փորձառությանը, 150 տարիների իրադարձություններին՝ պատմական աղբյուրների, հուշագրերի և լուսանկարների օգտագործմամբ։
Բանախոսներ՝
Բեսսե Քաբակ
Մեհմեթ Փոլաթել
Օր՝ 2018թ․ մայիսի 8, երեքշաբթի, ժ․ 18:00-20:00
Վայր՝ Հրանտ Դինք հիմնադրամի «Հավաք» սրահ