Ի մասն Գալուստ Գյուլբենկյան hիմնադրամի աջակցությամբ իրականացվող Հայ ժամանակակից արվեստի դասախոսությունների շարքի՝ 2018 թ. դեկտեմբերի 7-ին Բեյրութի ամերիկյան համալսարանի Արվեստի պատմության ծրագրի ղեկավար Անժելա Հարությունյանը Հրանտ Դինք հիմնադրամում դասախոսություն կարդաց ««Սովետի» վտարումը. հարություն առած ուրվականներ և կենդանի հերոսներ հայ ժամանակակից արվեստում» խորագրի ներքո։
Ելույթի առաջին մասում Հարությունյանն անդրադարձավ իր գրքին՝ «Հայկական ավանգարդի քաղաքական գեղագիտությունը․ նկարչական իրականի ճամփորդությունը 1987–2004թթ․», որը լույս է տեսել 2017թ․: Գրքում նկարագրվում է Հայաստանում ժամանակակից արվեստի վիճակը և Խորհրդային Միության ժամանակաշրջանում ժամանակակից արվեստի ինքնավարությունը շարունակելու դժվարությունը: Առաջին մասը կենտրոնանում է պատմական և տեսական գիտելիքների վրա:
Արվեստի և արվեստի կիրառման մասին խոսելուն զուգահեռ՝ Հարությունյանը անդրադարձավ նաև ստալինիզմի դարաշրջանի պատմական ընթացքի հետքերին, որոնք նա ելույթի երկրորդ մասում սահմանեց որպես արվեստի ժամանակավորություն կամ արդիականություն: