Ի մասն Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Հայ ժամանակակից արվեստի դասախոսությունների շարքի՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում վիզուալ հաղորդակցության դասընթացավար, նկարիչ Ռուբեն Մալայանի կողմից անցկացվեց վերջին միջոցառումը։ Դեկտեմբերի 21-ին՝ ուրբաթ օրը նա պանելային քննարկում անցկացրեց, իսկ շաբաթ՝ դեկտեմբերի 22-ին, գեղագրության աշխատարան Հրանտ Դինք հիմնադրամում։ Ռուբեն Մալայանը խոսեց հայկական գեղագրության ծննդի և զարգացման մասին, ինչպես նաև անդրադարձավ գեղագրության ավանդույթի ներկա իրավիճակին:

 

Դեկտեմբերի 22-ին՝ շաբաթ օրը, ժամը 11.00-15.00-ը Հրանտ Դինք հիմնադրամում կազմակերպվեց Հայկական գեղագրության աշխատարան: Ռուբեն Մալայանի օգնությամբ մասնակիցները փորձեցին հայերեն տառերի բազային մակարդակի գեղագրություն։