2018թ. նոյեմբերի 22-24-ը Հուշամատյանի և Հրանտ Դինք հիմնադրամի համագործակցությամբ տեղի ունեցան միջոցառումների շարք Հրանտ Դինք հիմնադրամի Անարատ հղության շենքում: Նոյեմբերի 22-ին Վահե Թաշչյանը Հուշամատյանից ելույթ ունեցավ՝ «Հուշամատյան. Օսմանյան կայսրության հայկական ժառանգությունը» թեմայով:

Թաշչյանն իր ելույթում շեշտեց Հուշամատյանի հենքային առաքելությունը՝ վերականգնել և պահպանել Օսմանյան կայսրությունում հայկական կյանքի հուշերը՝ դրանց ուսումնասիրության միջոցով։ Նա նաև ուշադրություն հրավիրեց կայքի վրա (www.houshamadyan.org)՝ որպես Օսմանյան կայսրության հայերի կողմից ստեղծված մշակութային արժեք ունեցող ամեն տեսակ արտեֆակտների հավաքման և պահպանման հիմնական գործիք։ Վահե Թաշչյանի հետ նաև ելույթ ունեցավ Արլեթ Ինջիդյուզենը Հուշամատյանի Թվայնացված բաց արխիվից (ԹԲԱ)։


Նոյեմբերի 23-24-ը տեղի ունեցավ հուշերի հավաքագրման միջոցառում: Մասնակիցները բերել էին Օսմանյան դարաշրջանում Անատոլիայում ապրած իրենց ընտանիքի անդամների ընտանեկան հուշերը (հին լուսանկարներ, չհրապարակված հուշեր, փաստաթղթեր, գրքեր և այլ իրեր)։

Հրանտ Դինք հիմնադրամի և Հուշամատյանի թիմերը միջոցառման ընթացքում թվայնացրին կամ թվայնացված ֆորմատով լուսանկարեցին այդ նյութերը և անմիջապես վերադարձրին տերերին: Հավաքված նյութերը կհրապարակվեն www.houshamadyan.org կայքում։