Փետրվարի 23-ին՝ շաբաթ օրը, USC Shoah հիմնադրամի նորարարական ծրագրեր՝ Ծավալները վկայություններում և IWitness 360 վիրտուալ իրականություն Լալայի պատմության մասին, որոնք գործածության մեջ են դրվել վկայությունների հիման վրա, մասնակիցներին ցուցադրվեցին Անարատ հղության շենքում։
Լալա, IWitness 360 վիրտուալ իրականությունը Հոլոքոստը վերապրած Ռոման Քենթի անիմացիոն/կենդանի գործողության տեսանյութ է, որտեղ նա իր պատմությունն է պատմում նացիստների կողմից օկուպացված Լեհաստանում՝ իր սիրելի շան՝ Լալայի հետ, ով նրան մի հավերժական դաս է տալիս․ սերն առավել հզոր է քան ատելությունը։ Մասնակիցները, փորձելով Հոլոքոստի վիրտուալ իրականության ականջակալներ, ընկղմվեցին անիմացիոն/կենդանի գործողության տեսանյութի մեջ։ Այս փորձից բացի ցուցադրվեց Հոլոքոստը վերապրած Պինչաս Գութերի հոլոգրամը՝ «Ծավալները Վկայություններում» ծրագրի շրջանակում: Հոլոգրամը, որ 6000 լեդ լույսերով և 52 տեսախցիկներով նկարահանված հնգօրյա հարցազրույցի արդյունք էր, մասնակիցներին բերանացի ինտերակտիվ պատումի փորձ փոխանցեց։