Հայ ժամանակակից արվեստի շուրջ դասախոսությունների շրջանակում՝ 2018թ․ դեկտեմբերի 11-ին Հրանտ Դինք հիմնադրամում Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը Սարգսի հետ անցկացրեցին Փարաջանովին նվիրված երկրորդ միջոցառումը։
Զավեն Սարգսյանը ներկայացրեց Փարաջանովի մասին, ցուցադրեց Փարաջանովի կյանքի տարբեր շրջաններում արված բազմաթիվ լուսանկարներ։ Լույս սփռելով Փարաջանովի կենսագրության, ձեռքբերումների և արվեստի վրա՝ Սարգսյանը նաև կիսվեց Փարաջանովի հետ իր անձնական հիշողություններով և պատմություններով: Զավենի Փարաջանովի մասին լսելուց հետո Սարգիսը կիսվեց, թե Փարաջանովն ինչ է նշանակում իր համար` վերլուծելով նրա աշխատանքները: Սարգիսն ընդգծեց Փարաջանովի կարևորությունն ու ինքնատիպությունը և պատմեց ուրիշ արվեստագետներին ոգեշնչելու և ներազդելու նրա կարողության մասին: Սարգիսը հարգանքի տուրք մատուցեց Փարաջանովին՝ բացատրելով իր արվեստի վրա նրա ազդեցությունը։ Նա նշեց Փարաջանովի ազդեցությամբ իր ստեղծած արվեստի գործերի և ցուցահանդեսների մի քանի օրինակ, ինչպես իր գործը վենետիկյան երկամյա ցուցահանդեսում` բիենալեում: