Հրանտ Դինք հիմնադրամի ծրագրած պարբերաբար անցկացվելիք զրույցներից առաջինը տեղի ունեցավ 2011թ․ փետրվարի 26-ին։ Զրույցը հաջորդեց Ս․ Ավետիքյանի «Chienne d’Histoire» անիմացիոն ֆիլմի ցուցադրությանը:
Սերժ Ավետիքյան. ծնվել է 1955թ․ Երևանում: 15 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիա: 1971թ․ Մյուդոնի անվան կոնսերվատորիայի թատերական բաժնում սովորելուց հետո Փարիզի կոնսերվատորիայի ուսանողների հետ մասնակցել է մի շարք պիեսների բեմադրությունների: 1976թ. ստեղծում է թատերախումբ, ինչը նրան հնարավորություն է տալիս բեմ բարձրացնել մի շարք ներկայացումներ: 1982թ. թատրոնի և կինոյի համար կատակերգական ժանրում գործունեությունից զատ՝ Ս․ Ավետիքյանն սկսում է նկարահանել փաստագրական ֆիլմեր: 1988թ. ստեղծում է իր կինոարտադրության ստուդիան՝ այսպիսով հանդես գալով որպես իր իսկ ֆիլմերի արտադրող և ռեժիսոր: Միևնույն ժամանակ շարունակում է աշխատանքը թատրոնում, կինոյում և հեռուստաթատրոնում։
2000թ․ ի վեր իր ժամանակի շատ ավելի մեծ մասը տրամադրելով թատրոնին և կինոյին, որպես դերասան՝ նաև շարունակում է գործակցել այլ կինոարտադրողների հետ կինոնկարների ստեղծման նախագծերում: Ս․ Ավետիքյանի վերջին աշխատանքներից է «Chienne d’Histoire» (անգլ.՝ "Barking Island", հայ.՝ «Հաչացող կղզին») կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը։ Նաև բեմադրել է Ժերար Թորիկեանի «Le Concert Armenien et le Proverbe Turc» («Հայկական համերգ կամ թուրքական ասացվածք») պիեսը: