2019 թ. Հրանտ Դինքի անվան մրցանակը շնորհվել է Թուրքիայից Նեբահաթ Աքքոչին, որն անխոնջ բարձրացնում է կանանց իրազեկվածությունն իրենց իրավունքների մասին ու ընդդիմանում տղամարդկանց բռնությանը:

2019 թ. Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակին է արժանացել Ագնես Խարշիինգը՝ Հնդկաստանից, որը պաշտպանում է իր բնակավայրում ապրող աղքատների, կանանց, երեխաների ու դժվար կացության մեջ ապրողների իրավունքները։

«Մարդու իրավունքների Մվատանա կազմակերպություն»-ը Եմենում պայքարում է երկրում մարդու իրավունքների խախտումների դեմ: Կազմակերպությանը 2018-ին շնորհվել է Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը:

Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը շնորհվել է լրագրող Ամիրա Հասսին։ Հիմնադրամն այս տարվանից սկսած մրցանակաբաշխությունը դարձնում է իր գործունեության ավանդույթ։ 

Մուրատ Չելիքքանը իրավապաշտպան է, տարիներ շարունակ Թուրքիայում իրականացնում է կոլեկտիվ հիշողությանն ու անցյալին առերեսվելու ծրագրեր։ 2018 թ. մրցանակը շնորհվել է նրան։

2017 թ. մրցանակը հանձնվել է Այ Վեյվեյին՝ չինացի արվեստագետին, ով հանրության ուշադրությանն է ներկայացնում անհավասարությանն առնչվող խնդիրները։

2017 թ. մրցանակը հանձնվեց իրավապաշտպան Էրեն Քեսքինին, որ մարդու իրավունքների ոտնահարման խնդիրը բերում է Թուրքիայի և միջազգային հանրության օրակարգ։

2016 թ. մրցանակը շնորհվեց տոհմապետ Թերեզա Կաչինդամոտոյին Մալավիից, ով աշխատում է երեխաների իրավունքների ու կրթության իրավունքի բնագավառում։

2016 թ. մրցանակը շնորհվեց Դիարբեքիրի փաստաբանների միությանը, որը տարիներ շարունակ վարում է մարդու իրավունքներին ու իրավունքի գերակայությանը միտված գործունեություն։

«Քաոս ԳԼ» -ն ԼԳԲՏ իրավունքների համար պայքարող նախաձեռնություն է Թուրքիայում, որին շնորհվեց 2015 թ․ մրցանակը։

2015 թ. մրցանակը շնորհվեց Սաուդյան Արաբիայից կանանց իրավունքների պաշտպան Սամար Բադավիին։