Գրադարանի տնօրեն Աճեմյանը ներկաներին պատմեց 1928թ․ Փարիզում Պողոս Նուբար փաշայի հիմնադրած գրադարանի հիմնադրման գործընթացի և հիմնադրման նպատակի, ինչպես նաև արխիվի բովանդակության մասին: Իր ելույթում նա շեշտեց, որ օսմանյան հայերի պատմությանը վերաբերող 800,000 արխիվային փաստաթուղթ, 10,000 լուսանկարչական տպագրություն, 1400 պարբերականների հավաքածու և 43,000 տպագիր գիրք ունեցող գրադարանը ոչ միայն հայագիտության, այլ նաև օսմանագիտության հետազոտությունների կարևորագույն վայր է: Աճեմյանը մանրամասն տեղեկություններ հաղորդեց գրադարանի յուրաքանչյուր հավաքածուի մասին, անդրադարձավ վերջին տարիների ընթացքում կատարած թվայնացման փորձերին և ներկայացրեց, թե հետազոտողներն ինչպես կարող են մուտք գործել հավաքածուներ: Ստորև ներկայացնում ենք Աճեմյանի ելույթն ամբողջությամբ: