Հիշողության արխիվացման ծրագրի երկրորդ պանելային քննարկումը տեղի ունեցավ Երևանից Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն դոկտոր Տիգրան Զարգարյանի և Բեյրութից Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի հետազոտական կենտրոնի տնօրեն դոկտոր Անդրանիկ Դակեսյանի մասնակցությամբ: Երկու ականավոր հաստատությունները, լինելով Ստամբուլում առաջին անգամ, քննարկեցին, թե արդյոք հնարավոր է հաղթահարել աշխարհագրական հեռավորությունները թվային կապերի միջոցով:
Դոկտոր Զարգարյանն իր ելույթում՝ «Սփյուռքի միավորում թվային գրադարանների միջոցով. 21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ», ընգծեց, որ Ազգային գրադարանի գերակայությունների շարքում է հայ տպագիր նյութերի երկարաժամկետ պահպանումը նոր հավաքածուների ձեռքբերմանը զուգահեռ: Դոկտոր Զարգարյանը մանրամասնեց, որ գրադարանն ունի պարբերականների 2,7 միլիոն էջ և 9100 թվայնացված գիրք, որոնք հասանելի են կայքում անվճար։
Դոկտոր Անդրանիկ Դակեսյանն իր ելույթում, որը նվիրված էր Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի հետազոտական կենտրոնի փորձին, քննարկեց Մերձավոր Արևելքի երկրների հայկական համայնքների վերաբերյալ կազմակերպված համաժողովները և այն, որ ցայսօր այդ համաժողովների արդյունքում ստացել են 110 գիտական հոդված: Դոկտոր Դակեսյանը խոսեց նաև 1970-ականներին ժողովված և վերջերս թվայնացված բանավոր պատմության նյութերի մասին, ինչպես նաև բանավոր պատմության մի վերջին ծրագրի մասին, որում ներգրավել են ուսանողների՝ Լիբանանի համալսարաններից ու ավագ դպրոցներից։ Նրանց քաջալերել են գրի առնել իրենց ընտանաիքների պատմությունները:
Ստորև ներկայացված է 2018թ․ հունվարի 12-ին «Հավաք» սրահում կայացած պանելային քննարկման տեսանյութը։