Մենք նախապատրաստվում ենք ինստիտուցիոնալացման` Թուրքիայում հայագիտության ոլորտում ընթացող ուսումնասիրությունների ակադեմիական արդյունավետությունը խթանելու, դրանց բովանդակային բազմազանությանը նպաստելու, հետազոտողներին խրախուսելու և հայոց լեզվի ու մշակույթի կենսունակությանն աջակցելու համար։
Այս նպատակով 2016թ․ մարտ ամսից սկսած կատարել ենք հետևյալ աշխատանքները․
- Այցեր արտասահմանյան տեղեկատու կենտրոններ՝ գրադարանային և արխիվային պահոցների, ինչպես նաև բազմոլորտ հետազոտողներ գծով։ Այդ այցերի ընթացքում գիտնականների, գրադարանային և արխիվային հեղինակությունների, հանրային ինստիտուտների ու համալսարանների հետ տեղեկություններ ենք փոխանակել հարատև համագործակցության համար։
- Ի լրումն հանրային ինստիտուտների՝ թե ֆիզիկապես, թե առցանց կապի մեջ ենք եղել արտասահմանյան հասարակական կազմակերպությունների հետ՝ օգտվելով նրանց փորձից ու առաջարկություններից։
- Կլոր սեղաններ գիտնականների ու հետազոտողների հետ, ովքեր Թուրքիայում մագիստրոսական ու դոկտորական թեզեր են գրել հայագիտության ոլորտում՝ նրանց խորհուրդներն ու առաջարկությունները լսելու համար։
- Հայկական մշակույթի հարատևման համար՝ անհատական հանդիպումներ դպրոցների տնօրենների, հիմնադրամի ներկայացուցիչների, ուսուցիչների միջև, Թուրքիայի քաղհասարակության հեղինակավոր ներկայացուցիչների, ակադեմիկների և մտավորականների հետ, այդ թվում՝ հայ համայնքի։
- 2016թ․ մարտին, ի մասն արխիվային հետազոտությունների, բացվեց Հրանտ Դինք հիմնադրամի Գրադարանը, ինչն ինստիտուտի նախապատրաստման առանցքային փուլերից մեկն է։ Գրադարանը հայագիտության մեջ մասնագիտանալու ընթացքում է։
- Գործընթացի ավարտին զեկույցի պատրաստում՝ միտված ինստիտուտի համար որպես հենք ձևավորելուն և, օգտվելով նմանատիպ փորձառություններից, դրա որոշակի կողմերի շեշտադրում։