Կուլիս․ Հակոբ Այվազ, Թատրոնի Ժամանակագիր
«Կուլիս․ Հակոբ Այվազ, թատրոնի ժամանակագիր» ցուցահանդեսը կյանքի է կոչվել Հրանտ Դինք հիմնադրամի գլխավորությամբ՝ Թուրքիայի թատրոնի հիմնադրամի և Yapı Kredi մշակույթի, արվեստի ու հրատարակչության կազմակերպության հետ համագործակցությամբ՝ Քրեստ հիմնադրամի, Նիդեռլանդների Թագավորության գլխավոր հյուպատոսարանի, Ֆրանսիայի դեսպանատան և Քաղաքացիական իրավունքների պաշտպանների կազմակերպության աջակցության շնորհիվ։ Այն այցելուների համար բաց կլինի 2020թ․ դեկտեմբերի 15-ից մինչև 2021թ․ փետրվարի 21-ը։
Ցուցահանդեսն այցելուներին կընդունի 2020թ․ դեկտեմբերի 15-ից մինչև 2021թ․ փետրվարի 21-ը։ Կազմակերպվել է Հրանտ Դինք հիմնադրամի գլխավորությամբ՝ Թուրքիայի թատրոնի հիմնադրամի և Yapı Kredi մշակույթի, արվեստի ու հրատարակչության կազմակերպության հետ համագործակցությամբ։ Այն մեկնարկում է՝ ցուցադրելով ստամբուլցի թատրոնի դերասան և հրատարակիչ Հակոբ Այվազի (1911-2006) անձնական թատերական արխիվը՝ նպատակ ունենալով լույս սփռել Թուրքիայի թատրոնի պատմության վրա՝ հավաքական հիշողության, ինքնության և տարածության համատեքստում։
Հակոբ Այվազի անձնական թատերական արխիվը
2006թ․ Հակոբ Այվազի մահից հետո արխիվը նվիրաբերվեց Ակոս թերթին, ապա՝ Հրանտ Դինք հիմնադրամին։ Այն բաղկացած է մոտ 600 ձեռագիր ու տպագիր տեքստերից, ավելի քան 500 պարբերականից, հանդեսներից ու գրքույկներից՝ հայերեն ու թուրքերեն լեզուներով, ինչպես նաև մոտ 12 հազար վիզուալ նյութերից, այդ թվում՝ լուսանկարներ, պաստառներ, ծաղրանկարներ, լրագրերից կտրվածքներ, հրավիրատոմսեր, գծանկարներ ու բացիկներ։ 2019թ․ Հրանտ Դինք հիմնադրամին Այվազի որոշ անձնական իրերի նվիրաբերմամբ՝ նրա ստացած մրցանակներն ու մշակույթի ու արվեստի հայալեզու հանդես «Կուլիսի» 1104 թողարկման ամբողջական հավաքածուն, որ նա հրատարակել էր 1946-1996թթ․, արխիվը կրկին համալրվեց։ Տարիների ընթացքում Հրանտ Դինք հիմնադրամը ստեղծել է արխիվի կատալոգ և թվայնացրել այն։ Այս առցանց արխիվը հետազոտողների համար հասանելի կդառնա «Կուլիս․ Հակոբ Այվազ, թատրոնի ժամանակագիր» ցուցահանդեսի բացմանը զուգահեռ։
Հակոբ Այվազի արխիվը, ցուցահանդեսի հիմքը հանդիսանալով, ընդգրկում է Օսմանյան Կայսրությունում ու Թուրքիայում 19-րդ դարի կեսերից ցայսօր մնացած թատերական գործիչներին, թատերախմբերին ու վայրերին վերաբերող մեծաքանակ բնագիր նյութեր։ Հակոբ Այվազն իր աշխատասենյակն անվանում էր «իր դրախտը», որտեղ մեկտեղվում էին գրքեր, հանդեսներ, պաստառներ ու լուսանկարներ, որ հավաքել էր երիտասարդ տարիքից։ Այս նուրբ փոխաբերությունը նաև ակնարկ էր այն հնարավոր կապերի մասին, որ կարելի է հաստատել նրա տարերքի, այն է՝ թատրոնի, արխիվների ու հավաքական հիշողության միջև։
Ցուցահանդեսի երեք բաժինները
«Կուլիս․ Հակոբ Այվազ, թատրոնի ժամանակագիր» ցուցահանդեսը, որ ներկայացնում է լուսանկարների, ամսագրերի, արխիվային ձեռագիր ու տպագիր տեսքստերի ընտրանի, բաժանված է երեք հիմնական մասի։ Առաջին մասում հայերենով ներկայացված են նրա թատերական արտադրությունն ու ստամբուլյան գործունեությունը։ Ողջ մի կյանք թատրոնի նվիրյալ, երիտասարդ տարիներից ի վեր՝ դերասանից բեմադրիչ, սյունակագրից հրատարակիչ։ Երկրորդ մասը վերաբերում է 1946-1996թթ․ Այվազի կողմից հրատարակված «Կուլիս» հանդեսի ազդեցությանը Թուրքիայում և դրա սահմաններից դուրս՝ այս շրջանակում գեղարվեստական և քաղաքական խոշոր զարգացումներին համահունչ: Վերջին բաժինը ներկայացնում է տարբեր արտիստների, թատերախմբերի, ներկայացումներ ու վայրեր, որոնք Օսմանյան կայսրության և Թուրքիայի թատրոնի պատմության հիմնաքարերն են՝ այցելուներին հրավիրելով ուսումնասիրել այդ ամենի կապը՝ վերագտնելու թատրոնի պատմությունը Թուրքիայում:
Նույնանուն կատալոգը, որ Yapı Kredi մշակույթի, արվեստի և հրատարակչության կազմակերպության կողմից պատրաստվել է անգլերեն ու թուրքերեն լեզուներով, այցելուներին ոչ միայն հրավիրում է Հակոբ Այվազի ձեռնարկումների «կուլիսներ», այլ նաև թույլ է տալիս Թուրքիայի թատրոնի պատմությունը բացահայտել պլուրալիստիկ տեսանկյունից։ Ցուցահանդեսն այցելուներին հիշեցնում է արվեստի ու մշակույթի դերի ու կարևորության մասին՝ կողք-կողքի ապրելու պայմաններում, «կուլիսի» մասին, որ կառուցվեց նվիրումով և պահպանվեց անձնվիրմամբ ու համախմբմամբ։
«Կուլիս․ Հակոբ Այվազ, թատրոնի ժամանակագիր»
2020թ․ դեկտեմբերի 15 – 2021թ․ փետրվարի 21
Վայր՝ Yapı Kredi մշակույթի կենտրոն
Հասցե՝ İstikal Cad. Հեռ․161 34433, Բեյօղլու, Ստամբուլ