Հրանտ Դինք հիմնակն իրականացնում է տարբեր նախաձեռնություններ՝ ուղղված փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը և խթանմանը։ Համաժողովների, աշխատարանների և սեմինարների միջոցով հիմնարկը կարևորում է փոքրամասնությունների իրավունքների շուրջ գաղափարական քննարկումները և ուշադրություն է հրավիրում Թուրքիայում փոքրամասնությունների առջև ծառացած մարտահրավերների վրա։ Այս ջանքերը նպատակ ունեն լույս սփռելու փոքրամասնություններին հանդիպող խտրականության և մարդու իրավունքների խախտումների դեպքերի վրա, համապատասխան լուծումներ մշակելու և մարդկանց շրջանում բարձրացնելու իրազեկվածությունն այս խնդիրների վերաբերյալ։ Կրթության, մշակութային ժառանգության, ասոցիացիաների ազատության և դավանանքի իրավունքի վրա հիմնվելով՝ հիմնարկը ձգտում է կառուցել առավել արդար և ընդգրկուն հասարակություն։

Հիմնարկի «Փոքրամասնությունների իրավունքների ակադեմիա» նախագիծը մեկնարկել է՝ փոքրամասնությունների իրավունքների և նրանց շահերի պաշտպանության ոլորտում գիտելիքներն ու կարողությունները խթանելու նպատակով։ Նախագծի սկիզբը տրվել է 2023 թ․ Հրանտ Դինք հիմնարկի` «Պոլիս» ինստիտուտի շրջանակում՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Այն նպատակ ունի բարձրացնելու փոքրամասնությունների իրավունքների հասանելիությունը՝ աջակցելով տարբեր էթնիկ, կրոնական և լեզվական փոքրամասնությունների ներկայացուցիչների, ինչպես նաև խտրականության դեմ պայքարող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների։


Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։