«KarDes»-ի բջջային հավելվածը շարունակում է հարստացնել իր բովանդակությունը հիշողության նոր շրջայցերով և Անկարայի համար թարմացված «Explore» (Բացահայտիր) բաժնով: Հունիսին Էրիմթանի հնագիտության և արվեստի թանգարանում տեղի ունեցած միջոցառմանը հետաքրքիր քննարկում տեղի ունեցավ Այշին Զոի Գյունեշի, Ֆունդա Շենոլ Ջանթեքի և Էլիֆ Սելենա Այհանի հետ։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց «KarDes»-ի նոր շրջայցը դեպի Անկարա: Քննարկվեցին քաղաքի բազմաշերտ անցյալը և նրա մշակութային ժառանգության պատմական վերափոխումը:

«KarDes»-ը համախմբում է անցյալի անհայտ բազմամշակութային պատմությունները և պատրաստում քայլելու երթուղիներ, որոնք պատմվում են թուրքերեն և անգլերեն: Օգտատերերը կարող են քայլել այս երթուղիներով և բացահայտել թաղամասերի բազմաշերտ անցյալը։ Այս ամենը ուղեկցվում է բանավոր պատմության տեսանյութերով և հին լուսանկարներով։ Բացի հիշողության շրջայցերից՝ «Explore» (Բացահայտիր) բաժնի միջոցով օգտատերերը հնարավորություն ունեն իմանալու, թե ինչ մշակութային ժառանգության կառույցներ կան իրենց բնակավայրերում:

«KarDes»-ը կշարունակի ավելացնել Անկարայի հիշողության շրջայցերը։ «KarDes» բազմամշակութային հիշողության զբոսաշրջային ուղեցույցը անվճար կարելի է ներբեռնել այստեղից: