Սիվասը (Սեբաստիա) մեր՝ «Հիշողության վայրերի ադապտացված և ստեղծագործ վերօգտագործում» ծրագրի երրորդ կանգառն է: Դաշտային աշխատանքն իրականացվել է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը, որի ընթացքում այցելել ենք Սիվաս նահանգի վեց շրջան՝ Կենտրոն, Զարա, Գյուրյուն, Գեմերեք, Սուշեհիր և Դիվրիղի: 18 հանդիպում ենք ունեցել տեղի իշխանությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ այդ թվում քաղաքապետարանների, մշակութային պահպանության վարչությունների, համալսարանների, զարգացման գործակալությունների հետ: Հանդիպումներին ներկայացրինք ծրագրի մանրամասները և ստացանք տեղական իշխանությունների աջակցությունը: Նրանց՝ ծրագրին հնարավոր աջակցություն ցուցաբերելու մասին գաղափարներն ու առաջարկները քննարկելուց զատ, խոսվեց նաև Սիվասի մշակութային բնապատկերում ծրագրի ունեցած ներդրման մասին: Համաձայնեցինք կապ պահպանել ծրագրի փուլերի ձևավորման ընթացքում: Որպես համագործակցության առաջին քայլ՝ բազում ծանոթություններ հաստատեցինք կազմակերպությունների և հիշողություններ կրող անհատների հետ: Հանդիպումներից բացի նաև այցելեցինք որոշ տեղանքներ՝ Թուրքիայի մշակութային ժառանգության քարտեզի տեղեկատվությունը թարմացնելու համար:
Դեպի Սիվաս մեր առաջին դաշտային աշխատանքների ժամանակ մեզ շատերն աջակցեցին, ում կցանկանանք շնորհակալություն հայտնել: Սիվաս նահանգի Մշակութային ժառանգության և պահպանության վարչության տնօրեն պրն. Ալի Ալքանի դրական վերաբերմունքն ուղեկցեց մեզ դաշտային աշխատանքների ողջ ընթացքում: Սիվասի Քաղաքային մշակութային ժառանգության պահպանության կազմակերպության ղեկավար պրն. Ահաթ Թյուրքմենօղլուն աջակցեց կապեր գտնելու և հաստատելու գործում: Պրն. Օսման Ադան ուղեկցեց մեզ Սիվասի մշակութային շրջայցին՝ տանելով մեզ գաղտնի անկյուններ և միայն իր հիշողության մեջ պահպանված տեղանքներ: Ջումհուրիեթ համալսարանի ճարտարապետության բաժնի փոխդեկան պրն. Ուղուր Թուզթաշըի հետ քննարկեցինք ծրագրի հետ կապված գիտական հարցերը: Շնորհակալություն նաև Սիվասի Հիմնադրամների միության ղեկավար պրն. Ջեմալ Քարաջային, Սիվաս նահանգի Մշակույթի տնօրեն Սերդար Ինջեին, Գյուրյունի քաղաքապետ պրն. Նայիմ Չիֆչիին, Չեփնիի քաղաքապետ պրն. Մուրադ Ուչարին, Դիվրիղիի քաղաքապետ պրն. Հաքաք Գյոքին՝ աջակցության և մեր այցելությունների կազմակերպման համար: «Հայաթ Աղաջը» մշակութային ամսագրի նախկին խմբագիր Թեքին Շեներն էլ օգնեց՝ մեզ հետ բաժնեկցելով իր արժեքավոր գիտելիքները: Շնորհակալություն Քոչաք ընտանիքին և Մելիսա Քոչաքին, ով մեծահոգաբար մեզ նվիրեց իր պապիկի մասին իր՝ 2015թ. լույս տեսած գիրքը: Պրն. Երվանդ Դուրմազգյուլերի և պրն. Երվանդ Մըղդըսի գիտելիքներն էլ մեր ճամփորդությունն ավելի արժեքավոր դարձրին: Շնորհակալություն Սիվասի հայերը և նրանց ընկերները կազմակերպությանը, որը հյուրընկալեց մեզ Սիվաս մեկնումից առաջ և լայն ճանապարհ հարթեց մեզ համար: Եվ իհարկե շնորհակալություն մեր բոլոր ընկերներին, ովքեր մեզ հյուրընկալեցին իրենց տներում: