2015թ. սկսած՝ «Թուրքիայի բազմամշակութային ժառանգությունը» ծրագրի շրջանակներում Հրանտ Դինք հիմնադրամը գույքագրել է Թուրքիայի հայկական, հունական, հրեական և ասորի համայնքների վանքերը, եկեղեցիները, մատուռները, դպրոցները, սինագոգերը, մանկապարտեզները, հիվանդանոցները, մանկատները և գերեզմանատները: Հիմնադրամը հավաքել և գրանցել է այս կառույցների վերաբերյալ տվյալները: «Բացահայտելով և պահպանելով Անատոլիայի մշակութային ժառանգությունը» ծրագրի ուսումնասիրությունները տևել են 15 ամիս՝ նպատակ ունենալով բարելավել մշակութային արժեքների գույքագրումը, այդ կերպ նաև հիմք հանդիսանալով հետազոտությունների համար: Ծրագրի նպատակներից էր նաև պատմական հանրային կառույցների բացահայտումն ու պահպանությունը՝ Թուրքիայի մշակութային ժառանգությունը արտացոլող ինտերակտիվ առցանց քարտեզի միջոցով:
Սույն գույքագրումը և առցանց քարտեզը Թուրքիայի հայկական, հունական, հրեական և սիրիական համայնքների մշակութային ժառանգության վերաբերյալ առաջին համապարփակ աղբյուրն է: Քարտեզում առկա է 4500 հայկական, 4000 հունական, 700 սիրիական և 300 հրեական մշակութային ժառանգության տեղանք:
Տեղական տվյալների և գրանցված կառույցներին տրված իմաստների բացահայտումը շատ կարևոր է մշակութային ժառանգության կենսակայունության համար: Այս նպատակով էլ ծրագրի շրջանակներում իրականացվելու են դաշտային աշխատանքներ Անատոլիայի տարբեր շրջաններում:
Դաշտային առաջին աշխատանքներն իրականացվել են 2015թ. ամռանն ու աշնանը Կայսերիում: Ուսումնասիրությունը կենտրոնացել է հայկական և հունական համայնքներին պատկանող հանրային կառույցների վրա: Արդյունքում այցելել ենք 110 հայկական և 72 հունական կառույցներ: Մշակութային ժառանգության պահպանության կենտրոնի փորձագետների գնահատման հիման վրա հրապարակվել է այս կառույցներից 18-ի վերաբերյալ ռիսկերի վերլուծության զեկույց՝ «Կայսերին իր հայկական և հունական մշակութային ժառանգությամբ» խորագրով:
Երեք աշխատաժողովի ընթացքում շեշտադրում արվեց մշակութային ժառանգության գաղափարի սահմանման, մշակութային ժառանգության ոչ նյութական նմուշների օրինակաների և ռիսկերի գնահատման, ինչպես նաև ոլորտի կառավարման թեմաների վրա: Աշխատաժողովների ժամանակ նաև քննարկվեցին ծրագրի թեմաները և նմանատիպ ծրագրերի արդյունքները:
More on the project:
Մշակութային ժառանգություն. հասկացություններ, հարցեր և օրինակներ Թուրքիայից
Հիշողության տեղագրություն. գիտելիքի և լավագույն փորձի փոխանակում
Հիշողության տեղագրություն II. Պաշտպանելով մշակութային ժառանգությունը
Անցյալը գործնականում. Ոչ նյութական մշակութային ժառանգությունն այսօր
Կայսերին իր հայկական և հունական մշակութային ժառանգությամբ
Մշակութային ժառանգության քարտեզ