2015թ. դեկտեմբերի 3-5

Հրանտ Դինք հիմնադրամ՝ Անարատ հղություն շենք, «Հավաք» սրահ

«Բացահայտելով և տարածելով Անատոլիայի բազմամշակութային ժառանգությունը» ծրագրի շրջանակներում Հրանտ Դինք հիմնադրամն ու «Հուշամատեան»-ը համատեղ կազմակերպեցին քննարկումների և աշխատաժողովների շարք՝ նվիրված Թուրքիայի ոչ մուսուլման համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգությանը: Միջոցառումը շեշտադրումը դրեց ոչ նյութական մշակութային ժառանգության սահմանման, փաստաթղթավորման, վերլուծության և մեկնաբանման, ինչպես նաև ժամանակակից մշակութային գործունեության հետ հարաբերությունների վրա:

Արզու Օզթյուրքմենը հանդես եկավ «Մշակութային ժառանգության շուրջ մտորումներ» խորագրով բացման խոսքով: Այնուհետ Վահե Թաշչյանը ներկայացրեց «Գանձագողություն. օսմանյան հայերի հիշողության նյութերի փնտրտուքներով» զեկույցը: Քննարկման առաջին մասի խորագիրն էր «Մշակութային ժառանգությունը և երաժշտությունը», որը զեկուցեց Մելիսա Բիլալը: Հարիս Թեոդորելիս-Ռիգասը խոսեց Ստամբուլի ռեբետիկոյի՝ հունական երաժշտության շարունակականության, խզման և մարտահրավերների մասին: Քերըն Շարհոնը ներկայացրեց Թուրքիայի սեֆարդի երաժշտության մասին զեկույց: Վահե Թաշչյանը խոսեց նաև հայկական մշակութային ժառանգության պահպանության մասին:

Քննարկման երկրորդ մասի խորագիրն էր «Մշակութային ժառանգությունը և խոհանոցը»: Զաֆեր Յենալը խոսեց մշակութային ժառանգության և խոհանոցի մասին: Սիբել Ջունիման Փինթոն կենտրոնացավ քաշքարիքասի և բիսքոչիկոսի միջև առկա քաղցրի և թթվի սեֆարդի պատմության վրա: Սիլվա Օզյերլին ներկայացրեց «Կորած համերի հետքերով» իր զեկույցը:

Այս բովանդակալից քննարկումներից հետո որոշ աշխատաժողովներ կազմակերպվեցին: Դրանցից մեկը «Հուշամատեան»-ի աջակցությամբ իրականացված բանավոր պատմության և փաստագրման աշխատաժողովն էր: Մյուսը Սիլվա Օզյերլիի՝ լիկյորի պատրաստման աշխատաժողովն էր: Հնարավորություն եղավ դիտելու նաև «ՍԱՐ» խորագիրը կրող ներկայացումը. Միհրան Թոմասյանը և Սարո Ուստան, ովքեր մեծացել են ընդհանուր երաժշտության, հոտերի և դեմքերի ներքո, իրենց ընդհանուր փորձը փոխանցեցին տարբեր ձայների և շարժումների միջոցով: