«IFEA»-ի՝ Անատոլիայի ուսումնասիրությունների ֆրանսիական ինստիտուտի հնագիտության 7-րդ հանդիպումը տեղի ունեցավ Ստամբուլի համալսարանում 2016թ.-ի նոյեմբերի 22-23-ը: Հարուստ բովանդակությամբ հանդիպման խորագիրն էր «Պահպանություն, վերականգնում, վերարժևորում. Քաղաքային միջավայրում մշակութային ժառանգության քաղաքականությունների բազմազանությունն ու անորոշությունը»:
Հրանտ Դինք հիմնադրամի մշակութային ժառանգության ծրագրային թիմը մասնակցեց հանդիպմանն իր՝ «Անատոլիայի հիշողության վայրերի ադապտացված և ստեղծարար վերօգտագործում» զեկույցով: Սելին Սյոնմեզն ու Վահագն Քեշիշյանը ներկայացրին հիմնադրամի մշակութային ժառանգության ծրագրերը: Քննարկման առանցքային թեման էր՝ ինչպես ներառել ուսումնասիրությունների մասնակցային և ներքևից վերև գործընթացները նմանատիպ ծրագրերում:
Հանդիպման ողջ ծրագրին կարող եք ծանոթանալ ստորև՝