Բեյօղլուի թատրոնների շրջայցով «KarDes»-ը ճամփորդում է Բեյօղլուի արվեստի և մշակույթի պատմության միջով՝ հնարավորություն ընձեռելով բացահայտելու ժամանակի նշանավոր թատրոնները: Հավելվածը, որն օգտատերերին ծանոթացնում է Ստամբուլի բազմամշակութային կառուցվածքի և բազմաշերտ ժառանգության հետ, ընդլայնում է իր շրջանակը՝ հավելելով այն Բեյօղլուի թատրոնների շրջայցով: Այն ներկայացնում է Բեյօղլուի փոփոխությունների պատմությունը և մշակութային կառույցների փոխակերպումները: Շրջայցն ընդգրկված է Ստամբուլի մշակույթի և արվեստի հիմնադրամի կողմից կազմակերպած «Ստամբուլի թատերական 24-րդ փառատոն»-ի ծրագրում: Օգտատերերը կարող են բացահայտել Բեյօղլուի թատրոնների անցյալը՝ զբոսնելով Իսթիքլալ փողոցով կամ առանց տունը լքելու. ետկադրային ձայնավորումը ներկայացված է Ֆիլիպ Արդիտտիի կողմից:
Թուրքերենով և անգլերենով ներկայացված անհատական զբոսաշրջային ուղեցույցը՝ «KarDes» բազմամշակութային հիշողության զբոսաշրջային ուղեցույցը, անվճար կարելի է ներբեռնել Appstore-ից և Playstore-ից: «KarDes»-ը կարող եք ներբեռնել այստեղից: