«ՔարԴես»-ը շարունակում է զարգացնել իր հիշողության շրջայցերը, որոնց նպատակն է ներկայացնել Ստամբուլի ամբողջական բնութագիրը: Մենք ցանկանում ենք թերակղզու պատմական հատվածի մասին հաջորդ հիշողության շրջայցը մշակել առցանց աշխատաժողովների միջոցով՝ մասնակիցների աջակցությամբ: Աշխատաժողովները նախատեսված կլինեն 15 մասնակցի համար, իսկ աշխատանքային լեզուն կլինի թուրքերենը:.
«ՔարԴես» բազմամշակութային հիշողության զբոսաշրջային ուղեցույցը հեռախոսային հավելված է, որը ծառայում է որպես անհատական զբոսաշրջային ուղեցույց՝ թուրքերենով և անգլերենով, որի միջոցով հնարավոր է բացահայտել Ստամբուլի բազմամշակութային ժառանգությունն ու բազմաշերտայնությունը: Հավելվածը թույլ է տալիս օգտատիրոջը բացահայտել Ստամբուլի մոտ 900 բազմամշակութային կառույցների տեղանքներն ու դրանց պատմությունները, հիշողության շրջայցեր կատարել, լսելով այն մարդկանց պատմությունները, ովքեր ապրել են Ստամբուլի այդ թաղամասերում, և տեսնել տարբեր թաղամասերի և կառույցների հին լուսանկարներ: Հիշողության 14 շրջայցի միջոցով «ՔարԴես»-ը բացահայտում է Ստամբուլի համայնական հիշողությունը և բազմաշերտ պատմությունը:
Աշխատաժողովին կքննարկվեն բովանդակային մասի կառուցվածքն ու լեզուն: Շրջայցի բովանդակությունն ու կանգառները կմշակվեն մասնակցային գործընթացի միջոցով: Շրջայցի մասին տեղեկատվության տարածման պլանը ևս կքննարկվի մասնակիցների հետ:
«ՔարԴես»-ը կարող եք անվճար ներբեռնել «App Store»-ից և «Play Store»-ից: