Պատմական թերակղզու շրջայցի առաջին աշխատաժողովը, որով կհավելվի «KarDes» բազմամշակութային հիշողության զբոսաշրջային ուղեցույցը, կայացավ 2020թ. հունիսի 22-ին:
Աշխատաժողովը կազմակերպվել էր Սաբանջը համալսարանից Այշե Գյուլ Ալթընայի և Բողազիչի համալսարանից Այլին Վարդանյանի համակարգմամբ: Աշխատաժողովի ժամանակ անդրդարձ կատարվեց «KarDes» հավելվածի սկզբունքներին և նպատակներին: Աշխատաժողովի առաջին մասում քննարկվեցին շրջայցի լեզուն և կառուցվածքը, որոնք հատուկ մշակվելու են պատմական թերակղզու շրջայցի համար՝ ներառականության և ոչ բռնի թեմաների շրջանակներում: Երկրորդ մասում, Այլին Վարդանյանի գլխավորությամբ, քննարկվեց պատմություններ պատմելու և շրջայցի ժամանակ կանգառներ որոշելու մեթոդները:
«KarDes» հավելվածը կարող եք անվճար ներբեռնել App Store-ից և Play Store-ից: