«ՔարԴես» բազմամշակութային հիշողության զբոսաշրջային ուղեցույցի հեռախոսային հավելվածը ներկայացվել է «Ոսկե սարդ» մրցանակաբաշխությանը, որը միտված է խրախուսելու վեբ, թվային մարկետինգի և հեռախոսային տեխնոլոգիաների ոլորտի հաջող նախագծերը: Ժյուրիի որոշմամբ հասնելով եզրափակիչ փուլ՝ հավելվածը երրորդ տեղն է զբաղեցրել «Ոսկե սարդ» 18-րդ մրցանակաբաշխության «Հեռախոսային հավելվածներ. Ծառայություններ» անվանակարգում:
Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել «Ոսկե սարդ» մրցանակաբաշխության ժյուրիի կազմին՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի և Անկարայում Նորվեգիայի դեսպանատան ֆինասական աջակցությամբ Բրենդվուլֆ գործակալության հետ միասին ստեղծած հավելվածը գնահատելու համար:
Եթե ցանկանում եք բացահայտել մոտ 900 մշակութային ժառանգության կառույցներ, լսել Ստամբուլի թաքնված պատմությունները, բացահայտելով Ստամբուլի բազմամշակութային ժառանգությունն արվեստի հայտնի գործիչների ներկայացմամբ, կարող եք անվճար ներբեռնել հավելվածը «App Store»-ից և «Play Store»-ից: