Մենք կամենում ենք, որ ֆիզիկական հեռավորությունը բերի սոցիալական համերաշխության և մշակութային մերձեցման, ուստի տնից կարող եք բացահայտել Ստամբուլի բազմամշակութային կառուցվածքը:
«ՔարԴես» բազմամշակութային հիշողության զբոսաշրջային ուղեցույցը հեռախոսային հավելված է, որը ծառայում է որպես անհատական զբոսաշրջային ուղեցույց՝ թուրքերենով և անգլերենով, որի միջոցով հնարավոր է բացահայտել Ստամբուլի բազմամշակութային ժառանգությունն ու բազմաշերտայնությունը: Հավելվածը կարելի է անվճար ներբեռնել «App Store»-ից և «Play Store»-ից:
«ՔարԴես»-ի օգնությամբ հանրահայտ մշակութային գործիչների ձայնով կարող եք ծանոթանալ Ստամբուլի թաքնված պատմություններին՝ առանց տունը լքելու: