Քընալըադայի հյուսիսային և հարավային շրջայցերով «KarDes»-ը հնարավորություն է ընձեռում բացահայտելու Քընալըադայի անցյալը կղզաբնակների պատմությունների և մշակութային ժառանգության կառույցների միջոցով: Հավելվածը, որն օգտատերերին ծանոթացնում է Ստամբուլի բազմամշակութային կառուցվածքի և բազմաշերտ ժառանգության հետ, ընդլայնում է իր շրջանակը՝ հավելելով այն Քընալըադայի շրջայցերով: Այն հենց կղզաբնակների միջոցով ներկայացնում է կղզու փոփոխությունների և փոխակերպումների պատմությունները: Օգտատերերը կարող են բացահայտել Քընալըադայի անցյալն ու ներկան՝ այցելելով կղզի կամ առանց տունը լքելու. ետկադրային ձայնավորումը ներկայացված է Բերքայ Աթեշի կողմից:

Թուրքերենով և անգլերենով ներկայացված անհատական զբոսաշրջային ուղեցույցը՝ «KarDes» բազմամշակութային հիշողության զբոսաշրջային ուղեցույցը, անվճար կարելի է ներբեռնել Appstore-ից և Playstore-ից: «KarDes»-ը կարող եք ներբեռնել այստեղից: