Յեշիլքյոյի՝ վերջերս մշակված շրջայցով «KarDes»-ը շարունակում է առավել տեսանելի դարձնել Ստամբուլի բազմամշակութային պատմությունը: Սույն հավելվածը, որն իր ներդրումն ունի Ստամբուլի բազմամշակութային ժառանգությունը տեսանելի դարձնելու մեջ, ներկայացնում է նախկինում Այաստեֆանոս կոչվող վայրի առասպելները, պատմական իրադարձություններն ու կարևոր կառույցների պատմությունները: Ստամբուլի տարբեր թաղամասերում հիշողության շրջայցերի վերաբերյալ նոր նյութեր ավելացնելով՝ «KarDes»-ը նաև ներկայացնում է այն փոփոխություններն ու վերափոխումները, որոնցով անցել է Յեշիլքյոյը: Կարող եք բացահայտել Յեշիլքյոյն ինչպես այնտեղի փողոցներով զբոսնելով, այնպես էլ չլքելով տունը և լսելով շրջայցի մասին ետկադրային ձայնավորումը՝ ներկայացված Էսին Ալփոգանի կողմից:
Թուրքերենով և անգլերենով ներկայացված անհատական զբոսաշրջային ուղեցույցը՝ «KarDes» բազմամշակութային հիշողության զբոսաշրջային ուղեցույցը, անվճար կարելի է ներբեռնել Appstore-ից և Playstore-ից: «KarDes»-ը կարող եք ներբեռնել այստեղից: